Քեյթ Մոսսը` դիջեյի դերում (լուսանկարներ)
ԼուսանկարներՔեյթ Մոսսը բրենդի կրեատիվ տնօրենի իր նոր պաշտոնում Լոնդոնում մասնավոր երեկույթի ժամանակ ներկայացրել է չորս նոր Diet Coke տարաների դիզայն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Մոդելը մինչև առավոտ երգել ու պարել է, շնորհանդեսին նույնիսկ դիջեյ է եղել։
Քեյթ Մոսսը երեկույթի ժամանակ կրում էր ընձառյուծի պրինտով մետաքսե բլուզ, որը համադրել է լայն սև տաբատի հետ։ Նա տեսքն ամբողջացրել է լայն կաշվե գոտիով և մազերը կոկիկ հավաքել, իսկ դիմահարդարման մեջ շեշտը դրել է շուրթերի վրա՝ դրանք ընդգծելով կարմիր շրթներկով։
Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ 48-ամյա Քեյթ Մոսսը նշանակվել է Diet Coke-ի կրեատիվ տնօրեն։ Աղբյուրների համաձայն՝ բրիտանացի սուպերմոդելը այս համագործակցությունից կարող է վաստակել մինչև 5 միլիոն ֆունտ ստեռլինգ։