Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում են Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է 

Ինչո՞ւ է աճում կորոնավիրուսով հիվանդների թիվը

Հասարակություն

«Ընդանուր առմամբ, այս շաբաթ կորոնավիրուսի թվերը 300-ով ավելացել են, ցավոք, արդեն մահվան դեպքեր ունենք:  Հայտնի փաստ է, որ մահերի ավելացումը հաջորդում է հիվանդների թվի ավելացմանը մոտավորապես երկու-երեք շաբաթ անց»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Նրա խոսքով՝ թվերի աճը կանխատեսելի էր, քանի որ  քովիդը դարձել է մարդկության շրջանում պտտվող վարակներից մեկը, հետևաբար՝ կարող  է լինել թվերի բարձրացում, բռնկումներ: 

«Կորոնավիրուսի համավարակի թվերի բարձրացման պատճառներից  առաջինն այն  է, որ ժամանակի ընթացքում մարդկանց բնական կամ արհեստական ճանապարհով ձեռքբերված իմունիտետը նվազում է: Երկրորդ գործոնը՝ վարակի տեսակի փոխվելն է, որն ավելի հեշտ է պատնեշներն անցնում: Երրորդ՝  որոշակի դերակատարում ունի զբոսաշրջությունը. զբոսաշրջիկները գնում են այլ երկրներ, գալիս, շփումներ ունենում, արդյունքում՝ վարակը տարածվում է»,-նշեց մասնագետը:  

Ըստ նրա՝  այնպիսի ծանր իրադարձություններ, ինչպիսին 2021թ.  աշնանը և  2020թ. ամռանն ու աշնանն են եղել, չեն արձանագրվի, քանի որ  նախ շրջանառվող վարակի տեսակներն ավելի հեշտ են տարածվում, բայց զիջում են նախկին տեսակներին, հետո՝ ամեն դեպքում պատվաստումերի գործընթացն ընթանում է և իր արդյունքը տալիս: 

«Ինչպես սեզոնային գրիպի դեմ էին սովոր մարդիկ պատվաստվել, նույն տրամաբանությամբ արդեն պետք է ընկալեն քովիդը, և  հատկապես խոցելի խմբերը չպետք է խուսափեն պատվաստվելուց, պետք է պատվաստվեն՝ ըստ ՀՀ ԱՆ ժամանակացույցի»,-ավելացրեց Դավիթ Մելիք-Նուբարյանը: 

Մասնագետի խոսքով՝  խորհուրդ է տրվում ստանալ դուստր կամ խթանիչ դեղաչափ:

«Խորհուրդ է տրվում  պատվաստումների ամբողջական ցիկլը ստացած  մարդկանց, հատկապես՝ խոցելի խմբերին,  ստանալ նաև դուստր կամ խթանիչ դեղաչափ հիվանդության ծանր  և ծայրահեղ ծանր ընթացքից պաշտպանվելու համար:  Ցավոք, Հայաստանում  խթանիչ դեղաչափով պատվաստված մարդկանց թիվը այնքան էլ մեծ  չէ, ընդամենը՝ 60 հազար մարդ: Որպես օրինակ, կարող եմ բերել Եվրամիության տվյալները. Եվրամիության  ամբողջ  բնակչության՝ 300 մլն մարդ,  63 տոկոսը, մոտավորապես՝ 180-200մլն-ը, ստացել է դուստր դեղաչափը: Իսկ չորրորդ դեղաչափի ստացման  վերաբերյալ դեռևս մանսագիտական կոնսեսուս չկա»,-նկատեց նա: 

Խոսելով սահմանափակումների մասին՝ նշեց, որ պետք է հաշվի առնել տեղական կոնտեքստը:

«Այն, ինչ միջազգային  կառույցների ներկայացուցիչներն ասում են, պարտադիր չէ  կիրառել մեր իրականության մեջ, քանի որ  անգամ համավարակի ծանրագույն օրերին, երբ օր է եղել՝ 80 մարդ ենք կորցրել, որը խելագարվելու թիվ է, հանրության շրջանում չի եղել սահմանափակումների պահանջ:  Իսկ այն  սահմանափակումները, որոնք ֆորմալ ձևով սահմանվել են, պետք է անկեղծ լինենք, իրական կյանքում այնքան էլ լավ չեն պահպանվել: Այդ համատեքստում՝ թղթի վրա սահմանափակումներ դնել, որոնք մարդիկ չեն կատարելու, այդքան էլ ճիշտ չէ. դրանք  ավելի շատ առաջացնում են վարակի դեմ  պայքարի նկատմամբ  խորը անվստահություն, որից հետո  սկսվում են տարածվել դավադրության մասին տեսությունները»,-ասաց Մելիք- Նուբարյանը: 

Իսկ թե ինչպես պաշտպանվել վարակից, կանոնները շատ պարզ են.

«Առաջին հերթին՝ պատվաստվել, մանավանդ, որ պատվաստումների մեկնարկից անցել է արդեն 1,5 տարի  և մտավախություն առաջացնող որևէ  լուրջ հետևանք չի արձանագրվել, երկրորդ՝ հետևել հակահամաճարակային  պարզ կանոններին՝ պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդության  ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը, դիմել բժշկի, չայցելել մարդաշատ վայլեր, չզբաղվել ինքնաբուժությամբ»,-իր խոսքը եզրափակեց մասնագետը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Ամենադիտված