Քայլի Ջենները ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և ֆոտոշոփի
Ժամանց«Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղը և գործարար Քայլի Ջենները ցույց է տվել, թե իրականում ինչպիսի տեսք ունի առանց դիմահարդարման և ֆիլտրերի։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
24-ամյա Քայլի Ջենները TikTok-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է առանց դիմահարդարման և ֆոտոշոփի։ Նախկին ամենաերիտասարդ միլիարդատերը՝ խալաթ հագած, նկարահանել է, թե ինչպես է լվանում դիմահարդարումը։ Սկզբում Քայլին դեմքը սրբել է դիմահարդարումը մաքրող հատուկ անձեռոցիկներով, հեռացրել կեղծ թարթիչները, իսկ հետո դեմքը լվացել սալիցիլաթթու պարունակող մաքրող գելով։ Նրա խոսքով՝ այս բաղադրիչն օգնում է իրեն պայքարել ցանի դեմ։
Մեկնաբանություններում շատ օգտատերեր նշել են, որ Քայլի Ջեները հիանալի տեսք ունի ինչպես դիմահարդարմամբ, այնպես էլ առանց դիմահարդարման։