Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ալմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով 

Միֆ 3. Պարտադիր կուտակայինը ներդրվել է թոշակառուների համար. Սուրեն Պարսյան

Տնտեսություն

Համաշխարհային պատմության մեջ բացառիկ երևույթ է, երբ «կենսաթոշակային բարեփոխումը» նախաձեռնում և իրականացնում է կենտրոնական բանկը։ Այս մասին իր  վերլուծության մեջ գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Միֆ 3․ Պարտադիր կուտակայինը ներդրվել է թոշակառուների համար

Համաշխարհային պատմության մեջ բացառիկ երևույթ է, երբ «կենսաթոշակային բարեփոխումը» նախաձեռնում և իրականացնում է կենտրոնական բանկը։ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական նպատակը գների և ֆինանսական կայունության ապահովումն է։ Հետևաբար, ԿԲ-ի թիմն այս համակարգի կիառմամբ այլ նպատակ էր հետապնդում։

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շուրջ քննարկումները սկսվել են դեռ 2000-ականների սկզբին։

2005 թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության թիվ 666-Ն որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները։

Կառավարության կողմից հաստատված փաստաթուղթը սահմանում է, որ «վերափոխումները չպետք է բերեն հաջորդ սերնդի հարկային բեռի և պետական պարտքի անկայունության։ Սա ենթադրում է, որ հարկային դրույքների որևէ բարձրացում անթույլատրելի է, այդ թվում՝ վերափոխման ներքո թողարկված պարտքի հետագա սպասարկման հետ կապված»։

2006 թվականի մայիսի 26-ին ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» թիվ 796-Ն որոշմամբ հաստատվում է համապատասխան հայեցակարգը։ Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչում թիվ 666-Ն որոշումը և օրենսդրական փաթեթի կազմումը վերապահում ոչ թե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին (ինչպես նախորդ որոշմամբ էր), այլ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին։

ԿԲ-ի սույն նախագծի իրականացման հիմնական նպատակը ոչ թե կենսաթոշակային խնդիրներն էին, այլ ֆինանսական շուկայում երկարաժամկետ փողերի ստեղծումը։ Հետագայում այդ ամենը ապացուցվեց փաստերով, մասնավորապես՝ պարտադիր կուտակային ֆոնդերի կառավարիչները հանրությունից հավաքած գումարները ներդրեցին բանկերում ավանդի տեսքով կամ ձեռք բերեցին ֆինանսաբանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսեր։ Արդյունքում՝ այդ կազմակերպություններն ունեցան երկարաժամկետ և ցածր տոկոսներով փոխառու միջոցներ։

Դեռ այդ շրջանում Կենտրոնական բանկի կողմից իրականացվող կենսաթոշակային բարեփոխման էությունը միանշանակ չի ընդունվել գործադիրում և հանրության կողմից։ Սա նաև այն եզակի դեպքերից էր, երբ 2006 թվականին կառավարության դաշնակցական սոցապ նախարար Աղվան Վարդանյանը դեմ քվեարկեց իր համակարգած ոլորտին առնչվող հարցին։

Հետաքրքրական է, որ նոր բարեփոխումներին ընդդիմանում էր նաև հանրային հատվածը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ առաջին իսկ հրապարակային քննարումներից սկսեցին քննադատել ներկայացվող առաջարկությունները։ Այդ ժամանակահատվածում բարեփոխումները նախաձեռնող և իրականացնող թիմը ցանկություն էր հայտնել հնարավորության դեպքում այն ընդունել մինչև 2007 թվականի մայիսյան խորհրդարանական ընտրությունները` պատճառաբանելով, որ հայտնի չէ, թե ինչպիսի վերաբերմունք կարող է ունենալ նոր Ազգային ժողովը ոչ ժողովրդական նախագծի նկատմամբ։

Լինելով զգայուն ոչ միայն մասնագիտական, այլ նաև քաղաքական տեսակետից, բարեփոխումների սկիզբը հետաձգվեց 2007 և 2008 թվականները, իսկ այնուհետև նաև՝ 2012 և 2013 թվականների ընտրությունների պատճառաբանությամբ։ Անշուշտ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետաձգման վրա էապես ազդել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը, ով ի տարբերություն Սերժ Սարգսյանի, համոզված չէր այս համակարգի արդյունավետությամբ և սոցիալական բաղադրիչով։

Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը և օրենսդրական փաթեթի ընդունման աշխատանքները մեծ թափ ստացան 2008 թվականից, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը։ 2009 թվականին հայ-թուրքական արձանագրություններով պայմանավորված Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, որն ամբողջությամբ ազատեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կողմնակիցների ձեռքերը։

Առկա խնդիրների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ ունենալու համար առաջարկում եմ ծանոթանալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «ՄԻՖԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» թիվ 6 վերլուծությանը https://bit.ly/2J8FHh4)»,- ասվում է գրառման մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարումՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավորԱպրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Ամենադիտված