Հայաստանի թիմը պարտվեց Անդորրային
ՍպորտԲասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Սան Մարինոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարի 5-8-րդ տեղերի համար պայքարում մրցեց Անդորրայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 57:69 հաշվով։
Խմբային փուլում Հայաստանի թիմը տարել էր 1 հաղթանակ, կրել 3 պարտություն եւ չէր կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ։