Պոլինա Գագարինան լուսանկարվել է բիկինիով ու վախեցրել երկրպագուներին
ԺամանցՊոլինա Գագարինան հագեցած աշխատանքային գրաֆիկ ունի՝ նկարահանումներ, հյուրախաղեր, ելույթներ։ Զարմանալի չէ, որ ծանրաբեռնված աշխատանքից հետո նա հանգստի կարիք ուներ։ Գագարինան ծովափնյա հանգստի է մեկնել եւ սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում լողափից՝ ցուցադրելով կազմվածքը։
Պոլինան անխոնջ աշխատում է իր վրա՝ սլացիկ կազմվածք ունենալու համար։ Սակայն երկրպագուները կարծում են, որ վաղուց կանգ առնելու ժամանակն է: Նայելով նրա բիկինիով նկարները՝ հետեւորդներ չեն թաքցնում իրենց մտահոգությունը․ Պոլինան չափից շատ է նիհարել։ Օգտատերերը նրան խնդրում են կանգ առնել եւ այլեւս չնիհարել։ «Միայն մաշկ ու ոսկորներ», «Պոլինան այնքան նիհար է, կանգ առ», «Պոլինա, խնդրում եմ, կեր»,- մեկնաբանություններում գրում են երկրպագուները։