Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении 

Քիչ է հավանականությունը, որ կարող ենք ունենալ արդյունավետ գործող կենսաթոշակային մասնավոր համակարգ. Սուրեն Պարսյան

Блогосфера

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կողմնակիցները պարբերաբար պնդում են, որ ֆոնդերը կառավարում են արտասահմանյան հեղինակավոր կառավարիչներ, ինչը երաշխիք է միջոցների արդյունավետ կառավարման համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշել է. «Հիշեցնեմ, որ Հայաստանում 2014 թվականից գործում են երկու ընկերություններ՝ ֆրանսիական և գերմանական, որոնք հանդիսանում են խոշոր ֆինանսական կորպորացիաների դուստ ընկերությունները։

Վերջին տարիներին զարգացած և զարգացող երկրներում էականորեն նվազում է կենսաթոշակային ակտիվների եկամտաբերությունը. առանձին երկրներում եկամտաբերությունը նույնիսկ զրոյին է մոտենում՝ ֆոնդի կառավարիչների ծառայությունների վճարները հատուցելուց հետո:

Բարձր գնահատելով Հայաստանում ֆոնդերի կառավարումն իրականացնող միջազգային կազմակերպությունների համաշխարհային հեղինակությունը, պետք է հիշեցնել, որ ֆոնդերի կողմից միջոցների կառավարումը անհատույց չէ. նրանք բարեգործություն չեն անում։

Ավելին, այս համակարգը կառավարման տեսակետից ավելի ծախսատար է, քան պետական համակարգը։ Ֆոնդերի կառավարիչները գանձում են համեմատաբար բարձր գումարներ իրենց ծառայությունների դիմաց։

Հայաստանի դեպքում այդ ծառայության համար սահմանված պարգևավճարը կարող է հասնել 1.5 տոկոս (Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը): Այսինքն՝ մարդկանց կուտակած միջոցների մինչև 1,5 տոկոսը կարող են վերցնել ֆոնդերի կառավարիչներն իրենց ծառայությունների համար, իսկ դրանց չափը որոշում է ՀՀ կենտրոնական բանկը։

Համաձայն նույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության՝ «… կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կարող է կատարել նաև տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման և կենսաթոշակային ֆոնդի աուդիտի հետ կապված ծախսերը, որոնց կազմը և առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ»։ Այսինքն՝ անկախ նրանից ակտիվները եկամտաբերություն կապահովեն թե ոչ, ֆոնդերի կառավարիչները կարող են ստանալ պարգևավճարներ և կառավարչական ծախսերի համար փոխհատուցումներ:

Ամուդի վերլուծական կենտրոնի հաշվետվության համաձայն՝ կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը ստեղծման պահից (2014թ.) մինչ օրս ապահովել են 72-76% կուտակային եկամտաբերություն (30.06.2022թ․-ի դրությամբ), որը համարժեք է ստեղծման պահից միջին տարեկան 6.8-7.0% եկամտաբերությանը՝ կախված ֆոնդի տեսակից։ Համեմատության համար պետք է նշել, որ շարքային քաղաքացիներից յուրաքանչյուրը, չունենալով ֆինանսական գիտելիքներ, կարող է զուտ ավանդադրմամբ(10-12%) ստանալ ավելի մեծ եկամտաբերություն, քան ֆոնդերի կառավարիչներն են ապահովել։

Օրինակ՝ 2022թ․ առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրվել են ֆոնդերի եկամտաբերության հետևյալ ցուցանիշները`

1․ -5.1% կայուն եկամտային ֆոնդ (AMFIX)

2․ -9.3% պահպանողական ֆոնդ (AMCON)

3․-10.4% հավասարակշռված ֆոնդ (AMBAL):

Այսինքն՝ այս տարվա ընթացքում ֆոնդերի կառավարիչը ոչ միայն եկամուտ չի ապահովել, այլ նաև կորցրել է շարքային քաղաքացիների միջոցները (վնաս է գրանցել)։

Կենտրոնական բանկի, ֆոնդերի կառավարիչների և ֆինանսաբանկային համակարգի շահերը սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք պնդում են, թե սա ժամանակավոր և ցիկլիկ երևույթ է, պետք է վերջապես հասկանան, որ սա նորմալ և հասկանալի կլիներ, երբ մարդիկ սեփական կամքով, գիտակցված իրենց գումարները հանձնեին մասնավոր ներդրումային ընկերություններին, բայց երբ պետության պարտադրանքով է այս ամենն արվում, հետևաբար, ներդրումային ռիսկի պատասխանատվությունը դարձյալ պետությունը պետք է կրի, ինչը, ցավոք, այդպես չէ։ Մարդու ապագա բարեկեցությունը չի կարող կախված լինել արժեթղթերի շուկայի տատանումներից։ Միաժամանակ, եկամուտ չապահովելով՝ ֆոնդի կառավարիչները քաղաքացիների գումարներից վերցնում են իրենց ծառայությունների համար նախատեսված պարգևավճարներ և այլ ծախսերի փոխհատուցում։ Սա անընդունելի է. սա ուղղակի պետության և քաղաքացիների միջոցների օրինականացված «թալան» է։

Եվս մեկ անգամ պետք է հիշեցնել, որ Հայաստանում 2014 թվականից հետո չի զարգացել արժեթղթերի շուկան, ֆոնդերի կառավարիչները Հայաստանում ներդրումներ կատարելու լայն ընտրություն չունեն։ Մասնավորապես՝ 2022 թվականի մայիսի դրությամբ կուտակված 503 մլրդ դրամ միջոցների 35 տոկոսը ֆոնդերի կառավարիչները ներդրել են պետական պարտատոմսերում, իսկ մոտ 22 տոկոսը ավանդադրվել է բանկերում։ Այն դեպքում, երբ այս համակարգի կողմնակիցները միաբերան հայտարարում էինք, որ շուտով ունենալու ենք զարգացած բաժնետոմսերի շուկա։

Ուշագրավ է, որ համակարգի ներդրման պահին որոշված էր, որ կուտակային միջոցների 70 տոկոսը կներդրվի Հայաստանում, իսկ մնացած 30 տոկոսը կարող է ներդրվել օտարերկրյա արտարժութային ակտիվներում, մինչդեռ գործող օրենսդրության դեպքում հարաբերակցությունը փոխվել է 60։40, այսինքն՝ ավելի շատ գումար կարող է Հայաստանից հանվել։ Սա կանխատեսելի էր, քանի որ ֆոնդի կառավարիչների կողմից Հայաստանում կուտակայինի միջոցները ներդնելու տարբերակները խիստ սահմանափակ են։ Բացի այդ, նրանք եվրոպական խոշոր ներդրումային ընկերությունների քաղաքականության մասն են կազմում։

Հարկ է նաև նշել, որ Հայաստանում ֆոնդերի կառավարման շուկան մրցակցային շուկա չէ․ սա դասական դուոպոլիա է (երբ գործում է երկու տնտեսվարող), որտեղ ֆոնդի կառավարիչները չեն մրցակցում ցածր պարգևավճարներ առաջադրելով կամ բարձր եկամուտներ ապահովելով: Պետության կողմից չի խրախուսվում կենսաթոշակային ակտիվների նոր կառավարիչների ի հայտ գալը՝ ո՛չ տեղական և ո՛չ էլ միջազգային:

Հետևաբար, մրցակցության և երաշխիքների բացակայության պայմաններում քիչ է հավանականությունը, որ կարող ենք ունենալ արդյունավետ գործող կենսաթոշակային մասնավոր համակարգ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Стало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалог
Самое популярное