ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ Արցախի համար ընդունելի է ոչ թե «ԼՂ հայեր», այլ «Արցախի Հանրապետության քաղաքացիներ» եզրույթը. «Փաստինֆո» ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային վճռական մարտի մղել. Financial Times Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ Վաշինգտոնը հիասթափված է նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ-ի որոշումից․ Սպիտակ տուն Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները փակ նիստում. մանրամասներ Մանուել Պետրոսյանը ChessMood Open մրցաշարի առաջատարն է «Եթե էկրանին չնայեի, կթվար՝ Ալիեւի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում». Քոչարյանի գրասենյակի համակարգող Թշնամին ամեն անգամ հրաժարվում էր այդ փաստաթղթերը ստորագրել, համարելով դրանք իր շահերից չբխող. Էլիբեգովա 

Պատերազմից հետո Ուկրաինան լքած հայերի մեծ մասը վերադարձել է Հայաստան․ Համլետ Հովհաննիսյան

Հասարակություն

Հայությունը շարունակում է մեծ տագնապով հետևել Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձություններին, հատկապես մտահոգ լինելով՝ այնտեղ ապրող մեր հայրենակիցների ճակատագրով։ Պատերազմի մեկնարկից ի վեր որքա՞ն հայ է լքել Ուկրաինայի սահմանները, ի՞նչ խնդիրներ ունեն ուկրաինահայերը և ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավար Համլետ Հովհաննիսյանը, նախ, նշեց, որ պատերազմի հենց առաջին օրվանից ՀՀ Դեսպանությունը և հյուպատոսական ներկայացուցչությունները սերտ կապի մեջ են Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, որոշ դեպքերում նաև աջակցություն է ցուցաբերվել ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին: 

«Այսօր Ուկրաինայի տարբեր քաղաքներում բավականին ակտիվ գործունեություն են ծավալում կամավորները, որոնց սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ են մատակարարում դրա կարիքն ունեցող հատկապես տարեց քաղաքացիներին: Պետք է նշեմ, որ հումանիտար օգնություն են ցուցաբերում նաև Ուկրաինայի հայերի միությունն իրենց տեղական ներկայացուցչություններում, ինչպես նաև տարբեր քաղաքներում Հայկական եկեղեցիներում նույնպես տրվում է սնունդ դրա կարիքն ունեցողներին»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: 

Նրա խոսքով, չնայած առկա խնդիրներին, որոնք քիչ թե շատ լուծում են գտնում, ամենամեծ մարտահրավերն այսօր հայերի համար, հատկապես Խարկովում, և այլ քաղաքներում, գրեթե ամենօրյա բնույթ կրող ռմբակոծություններն են, որի արդյունքում շատերը կորցնում են տարիներով ստեղծած իրենց տները, և, որոշ դեպքերում, այդ պայթյունների արդյունքում, ցավոք սրտի, ունեցել ենք ողբերգական ելքով դեպքեր:

Ինչ վերաբերում է Ուկրաինան լքած մեր հայրենակիցների ճակատագրին, Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոսության աշխատակիցն ասաց․

«Ցավոք, մինչ այսօր դեռևս անհնար է պաշտոնական տվյալներ տրամադրել, թե որքան ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներ են լքել Ուկրաինան, քանի որ այդպիսի տվյալներ չեն տրամադրվում համապատասխան մարմիններից, սակայն, կուզեմ նշել, որ բավականին թվով հայեր արդեն հասցրել են դուրս գալ Ուկրաինայից: Նրանց մի մասը վերադարձել է Հայաստան»։

Հովհաննիսյանը հավելեց նաև, որ պանդխտության ճամփան բռնած մեր հայրենակիցների զգալի մասն էլ նախընտրել է տեղափոխել դեպի եվրոպական երկրներ (Գերմանիա, Ֆրանսիա և այլն), և, թեկուզ ժամանակավոր, հանգրվանել այնտեղ` օգտվելով այդ երկրների կողմից Ուկրաինայից ժամանածներին տրվող ժամանակավոր պաշտպանությունից, ֆինանսական և այլ աջակցություններից:

Արա Ալոյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քլոե Քարդաշյանին ծաղրել են վատ ֆոտոշոփի համար (լուսանկար) ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալԱրցախի համար ընդունելի է ոչ թե «ԼՂ հայեր», այլ «Արցախի Հանրապետության քաղաքացիներ» եզրույթը. «Փաստինֆո» ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային վճռական մարտի մղել. Financial TimesՏղամարդը ժամադրության է գնացել Tinder-ից մի աղջկա հետ և կորցրել երեք հազար դոլար ու մեքենաՍամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ Վաշինգտոնը հիասթափված է նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ-ի որոշումից․ Սպիտակ տուն Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնիԻնչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները փակ նիստում. մանրամասներՄանուել Պետրոսյանը ChessMood Open մրցաշարի առաջատարն է «Եթե էկրանին չնայեի, կթվար՝ Ալիեւի ելույթն եմ լսում Միլի Մեջլիսում». Քոչարյանի գրասենյակի համակարգող Թշնամին ամեն անգամ հրաժարվում էր այդ փաստաթղթերը ստորագրել, համարելով դրանք իր շահերից չբխող. Էլիբեգովա Շուրջ 1 տարվա ընդմիջումից հետո Ժնևում սկսվել է ռուս-վրացական բանակցությունների նոր փուլըԲրյուսելը պատրաստվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի նիստ անցկացնել մինչև հոկտեմբերի վերջ. ԲորելՆեթանյահուն հիվանդանոց է ընկել․ Reuters Ինքնասպան եղած մարդու որդին զոհվել է. «Հրապարակ»ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է իրադրությունն ԱրցախումՔեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է էժանագին զգեստովԼեհաստանը և ԱՄՆ-ն բանակցում են միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրի շուրջԲանակաշինության գործում ունեցած մեծ ավանդի համար. Անաիս Սարդարյանը ՀՀ ՊՆ-ից պատվոգիր է ստացել Սյունիքում կրակոցներ չկան․ պատգամավոր «Գազպրոմում» ներդրումների գովազդները կեղծիք են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին Կոտայքի մարզում բախվել են Honda-ն ու Opel-ը, կա վիրավորLouis Vuitton-ի ցուցադրության ժամանակ անվտանգության աշխատակիցը հարվածել է երեխային և տեսագրվելՋերմուկը վերադառնում է իր բնականոն կյանքին. Վահագն Արսենյան Արտակարգ դեպք՝ Երևանում, քաղաքի կենտրոնում մի խումբ երիտասարդների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ «Տեսնես հասցրի՞ն մեզ անիծել». Մարջան Ավետիսյանը`մահապատժի ենթարկված հայ զինվորների մասին Աղջիկը դաջվածք է արել դեմքին և երեք օր անց այն հայտնաբերել մատի վրա (լուսանկարներ)ՕՊԵԿ+-ի որոշումը կապված է ձմռան նախաշեմին շուկան հավասարակշռելու անհրաժեշտության հետ․ ՌԴ փոխվարչապետ Ուկրաինական բանակը սկսել է Լուգանսկի դեօկուպացիան, մի քանի բնակավայր ազատագրվել է. պաշտոնյաՆիկոլ Փաշինյանն ամենաապիկար, ամենաանպատասխանատու, ստի ու կեղծիքի միանշանակյա դափնեկիր ղեկավարն է. պատգամավոր Սերժ Սարգսյանին «թրքասիրության» մեջ մեղադրող Փաշինյանը շարունակում է նրա ձեռագիրըԱդրբեջանի վարչապետը մեկնել է ՌԴ «Որքա՞ն կարելի է վնասել սեփական պետությանը միայն թե արդարացնես քո անճարությունը». «ՔՊ»-ական նախկին պատգամավորՕրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից և մուրում են խաղաղություն. Արամ Վարդևանյան Ռուսական զինուժը Խերսոնի մոտ ոչնչացրել է թուրքական Kirpi զրահապատ մեքենաներըԵրբ Փաշինյանը կպատժի օրենքի խախտումների վրա «բռնված» թիմակիցներինԱդրբեջանական ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Դանակահարված շենիկցին ոստիկաններին հայտնել է, թե գոմում է ընկել Խորհրդարանում ավարտվել է ՔՊ–ականների հետ Փաշինյանի հանդիպումը. News.am Մեկնարկում են Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հանուն հայրենիքի անմահացել է Գրիգոր Գրիգորյանը․ Դավիթ Համբարձումյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է իր վաղեմի գործընկեր և մտերիմ բարեկամ Լևոն ԶեքիյանինՌուսաստանը փոխո՞ւմ է հատուկ ռազմական գործողության կարգավիճակը. Կրեմլում արձագանքել ենԿադիրովը ներառվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաշատը պատժամիջոցների տակ հայտնված մարդ (տեսանյութ)Պատրաստ ենք ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ. Արցախի ԱԳ նախարար Իրական հայացք Ալիևի Ադրբեջանին` «Genocide Prevention Network»-իցՇվեդիայի պետական ​​հեռուստաալիքը ծաղրել է Էրդողանին. դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՄիկրոավտոբուսային N5 երթուղին կսպասարկվի նաեւ «ԳԱԶԵԼ-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով
Ամենադիտված