Չելսին պատրաստվում է նոր տրանսֆերային առաջարկ անել Բարսելոնային
Սպորտ«Չելսին» պատրաստվում է նոր տրանսֆերային առաջարկ անել «Բարսելոնային» Ֆրենկի դե Յոնգի համար: Ինչպես հայտնում է Armsport.am-ը, այս մասին գրում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ մրցավազքի մեջ է։ Այնուամենայնիվ, ինսայդեր Ժերար Ռոմերոն վերջերս հայտնել էր, որ «Չելսին» Դե Յոնգի նախընտրելի տարբերակն է:
Նշվում է, որ Դե Յոնգի տրանսֆերի գործարքը կարող է կազմել մոտ 80-90 միլիոն եվրո։
Հոլանդացի ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», սակայն ստիպված կլինի դա անել ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով։