Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107–ը. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Ճանապարհը մասամբ փակվել է, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։