ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչներն այս ընթացքում 500 հեռախոսազրույց են ունեցել. աղբյուր
Արտաքին ՔաղաքականՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սելդար Քըլըչը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում 500 անգամ միմյանց հետ շփվել են հեռախոսազրույցի միջոցով:
Այդպիսի վիճակագրություն է ներկայացրել թուրքական «Հյուրիեթ » պարբերականը:
Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով, Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, Թուրքիայի տարածքում:
Տեղեկություն կա, որ Անկարան մտադիր է հայ-թուրքական բանակցություններն անցկացնել երրորդ երկրում, սակայն, ՀՀ ԱԳՆ-ն այդ տեղեկությունն առայժմ չի հաստատել: