«Թող նորից չփորձեն մեր համբերությունը». Ալիևը սպառնացել է վտարել Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին
Հասարակություն«Պետք է վտարել Բերձոր քաղաքում, Աղավնո և Սուս գյուղերում անօրինական բնակություն հաստատած մարդկանց»։ Օգոստոսի 12-ին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն։
«Դա բնական է: Նրանց այնտեղ մնալը ռազմական հանցագործություն է։ Որովհետև դա հակասում է Ժնևի կոնվենցիաների պահանջներին ... Միգուցե այնտեղ բնակվող հայերը, ովքեր եկել են Սիրիայից, Լիբանանից, այս մասին չգիտեն, բայց Հայաստանի ղեկավարությունը դա քաջ գիտակցում է։ Հետևաբար, ինչ-որ տեղեկություն է այնտեղից գալիս` մեկը հրաժարվում է տեղափոխվել, մյուսը հրաժարվում է։ Իրենք գիտեն: Նրանք պատերազմական հանցագործներ են։ Թող նորից չփորձեն մեր համբերությունը և թող հեռանան իրենց կամքով։ Թե ուր կգնան` մեզ չի հետաքրքրում»,- սպառնացել է Ալիևը: