Երուսաղեմի Լացի պատի մոտ ավտոբուսի վրա կրակ են բացել․ երկու մարդ ծանր վիրավորվել է
Լուսանկարներ![Երուսաղեմի Լացի պատի մոտ ավտոբուսի վրա կրակ են բացել․ երկու մարդ ծանր վիրավորվել է](/timthumb.php?src=disc/14-08-22/300902ac76879bb1c0c38fa3070f0c48.jpg&w=780)
Երուսաղեմի Հին քաղաքի Լացի պատի մոտ ավտոբուսի վրա կրակ են բացել։ Երկու մարդ ծանր վիրավորվել է, գրում է Times of Israel֊ը։ Ենթադրվում է, որ հարձակում գործող անձը փախել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի հարավում գործել են հնարավոր հրթիռային հարձակման մասին ահազանգող ազդանշանները։
Պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում հրադադարն ուժի մեջ է մտել Երևանի ժամանակով 00:30-ից: Մինչ այս Իսրայելը համաձայնել էր Գազայի հատվածում Եգիպտոսում առաջարկած զինադադարին։
Օգոստոսի 5-ին Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում սկսեցին «Արշալույս» գործողությունը «Իսլամական ջիհադի» դեմ։ Հաղորդվում է, որ արմատականները մոտ 40 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 30-ը կալանվել է։
Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածում զինամթերքի խանութների, զենքի պահեստների և «Իսլամական ջիհադ» արմատական պաղեստինյան խմբավորման գնդակոծման դիրքերին:
![](disc/14-08-22/fadf3711a71f72e0be3671d9a7cfadfe.jpg)
![](disc/14-08-22/28c9f7cf0c2aaac5d67d46f8d2adca45.jpg)
![](disc/14-08-22/abdbebc23aa3699f2825e0786773b7bd.jpg)
![](disc/14-08-22/a26f2078c22013c78a42fee56351ead7.jpg)
![](banners/armflix.jpg)