Որոնողական աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր և 350 փրկարար. Աշոտ Սարգսյան
ԲլոգոսֆերաԻնֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի նախկին տեղակալ Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր քաղաքացիները այդքան էլ անտարբեր չեն ինչպես, որ խոսվում է սոց ցանցերում: Երեկվանից տասնայկ քաղաքացիներ են դիմել, օգնություն առաջարկել: Սուրմալու առևտրի կենտրոնում շատերը մոտենում ասում էին ոնց օգնենք, ինչով օգնենք, միջնորդեք, որ մասնակցենք որոնողական աշատանքներին, ինչի պակաս կա կազմակերպենք:
Որոնողական աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր և 350 փրկարար: Ոչ պրոֆեսիոնալի համար շատ ծանր աշխատանք է դա, թե հոգեբանական, թե ֆիզիկապես.. Մեծ շնորհակալություն բոլորիդ:
Կամավոր աշխատանքների համար զանգահաում են 911 տվյալները թողնում, անհրաժեշտության դեպքում ԱԻՆ-ից կկապվեն, այս պահին անհրաժեշտություն չկա»: