Ռուսաստանում COVID-19-ի դեպքերը մեկ շաբաթվա ընթացքում աճել են գրեթե 50%-ով
ՌուսաստանՌուսաստանում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 49,2%-ով, COVID-19-ով հոսպիտալացման ցուցանիշն աճել է 29,8%-ով։ Այս մասին հայտնում են ՌԴ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
«Վերջին շաբաթվա ընթացքում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցիչը 100 հազար մարդու հաշվով կազմել են 119,7 և նախորդ շաբաթվա համեմատ աճել են 49,2 տոկոսով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ՝ օրական արձանագրվել է հիվանդության 25273 նոր դեպք։ Ապաքինվել է 15410 մարդ։ Գրանցվել է մահվան 53 դեպք։