Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը 

Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Օգոստոսի 14-ի կեսօրից սկսած՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հրդեհը ցնցել է ողջ երկիրը, եւ հիմա օդում թեւածում է հարցը՝ ինչու այդպես ստացվեց, ինչպես և ում թողտվության հետեւանքով է, որ պայթուցիկների պահեստը Երևանի կենտրոնում է տեղակայված, առանց կանոնների պահպանման:

Իհարկե, դեպքից հետո պատկան մարմինների կողմից սկսվեցին արդարացումները, թե այդ տարածքը տուգանված է եղել, քանզի անվտանգության կանոնները պահպանված չեն եղել: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շտապեց ավագանիներից մեկի շուրթերով «արդարանալ», թե Երևանի տարածքային բաժնի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության մասնագետները 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում են իրականացրել եւ տվյալ տարածքում հայտնաբերել հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ: Պարզվում է՝ խախտման արձանագրությունը, կարգադրագիրը գրվել է զուտ թուղթ սևացնելու համար և անհասկանալի շարժառիթներով (կամ գուցե կոռուպցիոն մեխանիզմի կիրառման արդյունքում). մեկ տարվա ընթացքում ոչ միայն խախտումները չեն վերացվել, այլ տեսչական մարմնի կողմից նոր ստուգումներ չեն կատարվել՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է հրդեհավտանգ գոտում, և որքանով է մարդկանց կյանքը վտանգված այնտեղ, ուր աշխատում են կամ առևտուր անում:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակը փորձեց իրավիճակը փրկել և իր անմիջական ղեկավար Գեղամ Շահբազյանին մաքրել պատասխանատվությունից, բայց ավելի վատ բան ստացվեց. նա, չգիտակցելով իր զբաղեցրած դիրքի կարևորությունը, տեսչական ողջ մարմնի գործունեությունը կասկածի տակ դրեց։

Պարզվում է՝ այդ կառույցը
մարդկային բավարար ռեսուրս չունի՝ մեկ տարի շարունակ ստուգելու՝ իր գրած ակտը կատարվել է արդյոք, վտանգը անցել է, թե ոչ:

ատուները: Նախ՝ մեկ տարի ոչինչ չեն արել եւ ստուգում չեն իրականացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, որոնց այս տարվա աշխատանքի համար միայն հատկացված է եղել 250 մլն դրամի չափով պարգեւավճար: Այս մարմնի ղեկավարը Գեղամ Շախբազյանն է, որը պարգևներ ստանալիս և յուրայիններին բաշխելիս ակտիվ է, իսկ աշխատանքում, պարզվեց, մեկ տարի շարունակ անգործություն է ցուցաբերել:

Մյուս պատասխանատուն, բնականաբար, առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանն է, որը, մամուլի հրապարակումների համաձայն, խնդրել է հետաձգել խախտումների վերացման ժամկետը` «հաշվի առնելով, որ ընկերության կազմում կան բազմաթիվ առևտրի ու հասարակական սննդի օբյեկտներ»։ Ահա հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը. Երևանի ամենահարուստ մարդկանցից մեկը Գեղամ Շախբազյանին կամ նրա աշխատակիցներին բանավոր ինչ-որ բան է խնդրել, որը կատարվել է: Կոռուպցիոն մեխանիզմի ակնհայտ կասկածներ են առաջ գալիս, որը պետք է պարզեն իրավապահ մարմինները: Ինչու՝ որովհետև 1 տարվա վաղեմության այս «խնդրանքը» մարդկային կյանքեր արժեցավ:

Լուռ է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեն՝ ի դեմս Արմեն Ղուլարյանի: Մի անգամ այս պաշտոնյան «Սուրմալու» կամ դրա հարակից առևտրի կենտրոններ մտե՞լ է արդյոք, տեղյա՞կ է՝ քաղաքաշինական ինչ լուրջ խնդիրներ կան, որ հրդեհի դեպքում անգամ ոտքով փախչելն է այս տարածքներում անհնար…Անգործություն:

Երևանի քաղաքապետարանը եւս իր բաժին մեղքն ունի՝ համապատասխան վարչությամբ եւ ի դեմս Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի:

Ի վերջո, այս ամբողջ շղթայի անգործությունն արժանացավ մարդկային կյանքեր, ու դեռ ունենք տասնյակից ավելի անհետ կորածներ։

Ամբողջությամբ հոդվածը` Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան
Ամենադիտված