Աղջիկը դանակով հարվածել է իր ընկերոջը և փորձել դանակը նետել զուգարանակոնք
Աշխարհ![Աղջիկը դանակով հարվածել է իր ընկերոջը և փորձել դանակը նետել զուգարանակոնք](/timthumb.php?src=disc/17-08-22/f45c67afd15ecd08d7d833a1892bf73f.jpg&w=780)
ՌԴ Լիպեցկի մարզում կնոջը մեղադրանք է առաջադրվել իր ընկերոջ սպանության համար։ Այս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունից։
Հանցագործությունը կատարվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին։ Հարբած ամբաստանյալը վիճաբանել է ընկերոջ հետ, խլել դանակը և դանակահարել նրան կրծքավանդակի հատվածում։ Տուժողը տեղում մահացել է, իսկ ամբաստանյալը փորձել է դանակը նետել զուգարանակոնք, բայց հետո զենքի դետալները պատուհանից դուրս է նետել։
Հարձակվողին բերման են ենթարկել։ Պարզվել է, որ նա մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Նա իրեն մեղավոր է ճանաչել սպանության մեջ և բացատրել, որ խանդի պատճառով սպանել է իր նրան։ Հանցագործության համար ամբաստանյալին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
![](banners/armflix.jpg)