Բլոգեր Քսենիա Դուկալիսն ամուսնացել է հայազգի գործարարի հետ Հայաստանում (տեսանյութ)
Տեսանյութեր![Բլոգեր Քսենիա Դուկալիսն ամուսնացել է հայազգի գործարարի հետ Հայաստանում (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/19-08-22/f70b0eeca22a8d402b51b4b992510166.jpg&w=780)
Այսօր Երեւանում տեղի է ունեցել ռուս բլոգեր Քսենիա Դուկալիսի եւ գործարար Դավիթ Նազարյանի հարսանիքը։ Դուկալիսի ընտրյալը ձեռնարկատեր եւ «Вязники Энергия», «Марсово поле» ընկերությունների հիմնադիրն է։ 27-ամյա Քսենիան բաժանորդների հետ կիսվել է տոնակատարությունից լուսանկարներով։
Արարողությունը տեղի է ունեցել Գեղարդում։
Ռուս դիզայներ Օլեգ Գորչալինը աշխատել է Քսենիա Դուկալիսի հագուստի վրա։ Նա ստեղծել է 90-ականների ոճով հանդերձանք։ Հագուստն ամբողջացնում է ավանդական սպիտակ շղարշը։
Տոնակատարությունն անցկացվել է հայկական ավանդույթներին համապատասխան։ Քսենիա Դուկալիսի ընկերուհին՝ Կարինա Իստոմինան, տեսանյութ է հրապարակել, որում զույգը հարազատներով շրջապատված պարում է զուռնայի հնչյունների ներքո։
![](disc/19-08-22/570e2cf7b17f40b033f018e6d06132fa.jpg)
![](banners/armflix.jpg)