Մահացել է «Спокойной ночи, малыши!» հաղորդաշարի շնիկին հնչյունավորող Սերգեյ Գրիգորիևը
ԺամանցԻսրայելում մահացել է նկարիչ և երաժիշտ Սերգեյ Գրիգորիևը, ով հնչյունավորել է շնիկ Ֆիլյային «Спокойной ночи, малыши!» հաղորդաշարում, հայտնում է NEWSru Israel-ը։ Նա կյանքից հեռացել է 64 տարեկանում։ Նրա մահվան պատճառները ճշտվում են։ Հաղորդվում է, որ հուղարկավորությունը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 21-ին։
Տիկնիկավարը հնչյունավորել շնիկ Ֆիլյային «Спокойной ночи, малыши!» ծրագրում 1991-2014 թվականները։ Նա նաև «Шишкин лес» ծրագրում խաղացել է կատու Կոքսիկի դերը։ Սերգեյ Գրիգորիևն իր վերջին տարիներն անցկացրել է Իսրայելում։