Պատանեկան ԵԱ Թուրքիայում․ Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը
ՍպորտԹուրքիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը։
66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը եզրափակիչում մենամարտեց ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյի հետ եւ հաղթեց մրցավարաների միաձայն որոշմամբ՝ 5։0, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ աղջիկների 42 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել էր Համեստ Աֆրիկյանը։