Իրանում մեկնարկել են զորավարժություններ՝ ավելի քան 150 ԱԹՍ-ի կիրառմամբ
ԻրանՉորեքշաբթի օրը Իրանում մեկնարկել են զինված ուժերի խոշոր զորավարժությունները՝ մարտական անօդաչու թռչող սարքերի զանգվածային կիրառմամբ։ Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, զորավարժություններին ներգրավված են տարբեր տեսակի և մոդիֆիկացիաների ավելի քան 150 անօդաչու թռչող սարքեր։
Իրանի զինված ուժերի, ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային և հակաօդային պաշտպանության ուժերի մասերը երկու օր շարունակ կմշակեն մարտական անօդաչու թռչող սարքերի հետ փոխգործակցությունը Պարսկական և Օմանի ծոցերից հարավում գտնվող հսկայական տարածքում մինչև հյուսիս և արևմուտք ընկած տարածքները, նշում է գործակալությունը։
«Իրանի զինված ուժերն այս տարվա համար իրենց մարտական պատրաստության ծրագրերում ունեն բազմաթիվ զորավարժություններ», - գործակալության խոսքերը մեջբերում է Իրանի զինված ուժերի փոխհրամանատար, կոնտր-ծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
Զորավարժությունների ընթացքում փորձարկվելու է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հետախուզության, պարեկության և օդային հարվածների համար։