49-ամյա Հայդի Քլումը՝ էքստրեմալ դեկոլտեով զգեստով (լուսանկարներ)
ԼուսանկարներԱմռան սկզբին Հայդի Քլումը դարձավ 49 տարեկան, բայց դա չի խանգարում նրանհր անկեղծ լուսանկարներ հրապարակել և միաժամանակ աննկարագրելի տեսք ունենալ:
Սուպերմոդելը սոցցանցերում տարածել է տաղանդների հանրահայտ America's Got Talent շոուի նկարահանումներից կադրեր։ Հայդին ծրագրին ներկայացել է Dolce & Gabbana-ի տպավորիչ սև զգեստով՝ մեծ բացվածքով և խորը դեկոլտեով՝ զարդարված քարերով։ Հայդիի կերպարը համալրվել է բազմաթիվ դեկորացիաներով։
Հիշեցնենք, որ Հայդին իր կարիերան սկսել է բավականին ուշ՝ մոդելային բիզնեսի չափանիշներով։ 18 տարեկանում նա Մյունխենում կայացած գեղեցկության մրցույթում գերազանցել է 25 000 դիմորդների: Մրցանակը եղել է մոդելային գործակալության հետ պայմանագիր՝ 300 հազար դոլարով։ Հայդին թողել է իր ուսումը Դյուսելդորֆի դիզայնի քոլեջում՝ հօգուտ մոդելային կարիերայի և տեղափոխվել Նյու Յորք։