Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Հաղթանակ» զբոսայգու դիմաց բախվել են BMW X6 M Competiton-ն ու Toyota Camry-ն
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու դիմաց, բախվել են BM X6 M COMPETITION մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։