Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունը առանց Արևմուտքի թելադրանքի. Լավրով
ՌուսաստանՌուսաստանը և Իրանը կենտրոնացած են այնպիսի մեխանիզմների ստեղծման վրա, որոնք թույլ կտան շարունակել համագործակցությունը, անկախ արևմտյան երկրների գործողություններից:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Միջազգային իրադրությունը պահանջում է մշտապես համակարգել մեր գործողությունները: Մեր արևմտյան գործընկերները ձգտում են հաստատել իրենց մենիշխանությունն աշխարհում, այդ ճանապարհին հետևողականորեն քանդելով միջազգային հարաբերությունների կառուցվածքը»,-նշել է Լավրովը իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, այդ պայմաններում, Ռուսաստանը իր բարեկամների, այդ թվում՝ Իրանի հետ կենտրոնացել է հուսալի, կառուցողական մեխանիզմների ստեղծման վրա, որոնց շնորհիվ հնարավոր է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը՝ առանց որևէ արտաքին ուժի թելադրանքի: