Ձեր աշխատանքը լի է փորձություններով, դժվարություններով․ Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ԱԻՆ աշխատողի օրվա առթիվ
БлогосфераԱբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ԱԻՆ աշխատողի օրվա առթիվ․
Հարգելի´ հայրենակիցներ.
Սեպտեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետության ԱԻՆ աշխատողի օրն է: Անձամբ իմ և Աբովյանի համայնքապետարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների համակարգի ամբողջ անձնակազմին:
Ձեր աշխատանքը լի է փորձություններով , դժվարություններով, բայց և, օգտակար ու հարգարժան աշխատանք է: ԱԻՆ-ի անձնակազմը, հատկապես փրկարար ծառայողները բազմիցս ապացուցել են իրենց անձնվիրությունն ու մարդասիրությունը, փրկել են կյանքեր, երբեմն իրենց կյանքի գնով:
Մեր համաքաղաքացիները յուրաքանչյուր պատահարի ժամանակ ապավինում են ձեր պրոֆեսիոնալ աշխատանքին ու օգնությանը: Ձեզ համար տոնական օրով, երեկ հերթական հրդեհաշիջման և փրկարար աշխատանքն եք կատարել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկում և Աբովյան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությանը, մարզային փրկարարական վարչությանը, Աբովյան համայնքի փրկարար ուժերի կազմին և հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատակիցներին մշտապես հասանելի և զգոն լինելու, ինչպես նաև իրենց աշխատանքը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Հարգելի´ ԱԻՆ աշխատողներ, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ մաղթում եմ լինեք առողջ, զգոն և պատվով ու հաջողությամբ հաղթահարեք մեր հասարակության կյանքին սպառնացող յուրաքանչյուր պատահար: