Բնակարանային գողություն նույն տնից. տուժածը իրավապահներին չէր դիմել, քանի որ եղբայրը վերադարձրել էր գողացված գումարը
ՏեսանյութերՈստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն օրերս ստացել էին օպերատիվ հավաստի տվյալ, որ Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ օգոստոսի սկզբին հարմարեցված բանալիով բացել էր հարևանի տան դուռն ու գողություն արել:
Ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 1-ին նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։
47-ամյա տղամարդը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Իսկ տուժած քաղաքացին իրավապահներին չէր դիմել, քանի որ նրա եղբայրը վերադարձրել էր գողացված գումարը:
Պարզվեց նաև, որ 47-ամյա տղամարդը ևս մեկ անգամ նույն կերպ մտել էր նույն բնակարան, սակայն ձեռնունայն հեռացել էր:
Քրեական վարույթի շրջանակներում դեպքերի հանգամանքները պարզվում են: