В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении В премьер-министра Словакии Фицо стреляли, он ранен Призываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: Захарова Запрет США на импорт урана из России начинает действовать с 12 августа 

ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել է աշխատանքի իմիտացիան․ Թադևոս Ավետիսյան

Блогосфера

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը գրել է․

«Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին նիստեր են գումարում մշտական հանձնաժողովները։

Հակիրճ անդրադառնամ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած նիստին և օրակարգին։

Բերեմ մի քանի փաստեր, որոնք ակնհայտ կդարձնեն այս հանձնաժողովում իրավիճակից բխող՝ առարկայական օրակարգի բացակայությունը և իրական աշխատանքի պարզունակ իմիտացիան։

Նախ պետք է արձանագրել․ այս գումարման Ազգային ժողովը նման հանձնաժողով ձևավորեց՝ հիմքում դնելով սոցիալական խորացող բազմաշերտ խնդիրները և դրանց հետևողական լուծումների օբյեկտիվ անհրաժեշտությունը։

Անցնող մեկ տարին ցույց տվեց, որ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, մեղմ ասած, չի ծառայում իր ձևավորման հիմնանպատակին։ Խորացող սոցիալական խնդիրները թողած՝ քննարկում և անխոս «դակում են» կառավարության առաջարկած երրորդական նախագծերը։

Միաժամանակ, իշխանական պատգամավորները կառավարության թելադրանքով՝ «բյուջեում լրացուցիչ ծախս կառաջացնի», «լավ գաղափար ա, բայց հետո կանենք» արհեստական պատճառաբանություններով հետևողականորեն մերժում են ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած նախագծերը, որոնցով առաջարկվում են կոնկրետ լուծումներ սոցիալապես խոցելի խմբերի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների համար։

Ասենք օրինակ՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ սոցիալական բնույթի տասնյակ առաջարկները, բազմազավակ ընտանիքների աջակցության մասին օրենքի նախագիծը, նվազագույն ամսական աշխատավարձի, նպաստների և կենսաթոշակների հիմնական չափերի բարձրացման և ինդեքսավորման նախագծերը և այլն։

2020 թվականի հունվարի 1-ից հետո մեկ անձի նվազագույն ամսական ծախսերն աճել են ավելի քան 20 հազար դրամով, սակայն նվազագույն աշխատավարձի, հիմնական կենսաթոշակի, աղքատության նպաստի չափերը չեն բարձրացել։ Իսկ երկիրը պարտքով պահող բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձերը կրկնապատկվել են՝ անօրինական և անարդար պարգևատրումների հաշվին։

Զուգահեռաբար՝ տևական և ահագնացող գնաճի ֆոնին սոցիալական խնդիրներն ավելանում են՝ պրոգրեսիվ։ Շարքային քաղաքացին իր մաշկի վրա դրանք զգում է ամեն օր։

Ներկայացնեմ նաև մի քանի արձանագրումներ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգի վերաբերյալ։

Օրակարգում ներառված էր մեկ հարց, ըստ որի առաջարկվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացնել «հարկադիր աշխատանք» հասկացության սահմանումը։

Փաստորեն, աշխատանքի իմիտացիա անելու նպատակով՝ շրջանառության մեջ գտնվող ՀՀ աշխատանքային օրենսգրքի մեծածավալ փոփոխությունների նախագծից հերթական անգամ մի փոքր կտոր առանձնացրել են և իբրև քննարկում են։ Ի դեպ, այս փոփոխությունը մշակված էր դեռևս հինգ տարի առաջ և հենց այս իշխանության կողմից հանվել էր շրջանառությունից։

Մասնավորապես, 2018 թվականի հունվարին շրջանառության էր դրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որը շուրջ հինգ տասնյակ օրենսդրական լուծումների շարքում ներառում էր նաև «հարկադիր աշխատանք» հասկացության սահմանումը։ Սակայն այս նախագիծը կասեցվեց իշխանափոխությունից հետո։ Հետևանքը եղավ այն, որ իրավակիրառական պրակտիկայում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, որոնք ուղղակի վերաբերում են աշխատողների հիմնարար իրավունքների պաշտպանությանը, արդեն շուրջ հինգ տարի շարունակում են չլուծված մնալ։ Օրինակ՝

1․ Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունք պետք է ունենա հաշմանդամության զինվորական կենսաթոշակառու, նախկին զինծառայողը, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը։

2․ Օրենքով սահմանված ժամկետում աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավորվում է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք:

3․ Գործատուի համաձայնությամբ օտարերկրյա ուսումնական հաստատություններում իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու կամ դրանք զարգացնելու համար աշխատողին տրվում է ուսումնական արձակուրդ: Եվ այլն․․․

Մեր բազմաթիվ հորդորներով, 2021 թվականի սեպտեմբերի 14-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային կարգով քննարկվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Այս նոր նախագիծը ներառում էր նաև շուրջ հինգ տասնյակ օրենսդրական այն լուծումները, որոնք շուրջ չորս տարի սպասում էին հաստատման։

Սակայն այս իշխանության, մեղմ ասած, անպատասխանատու վարքագիծն անփոփոխ է․ նորից անցավ արդեն մեկ տարի, իսկ աշխատողների իրավունքների պաշտպանությանը միտված օրենսդրական մեծածավալ փոփոխությունները չեն ընդունվել և չեն գործադրվում։

Փոխարենը այս իշխանությունը օրենսդրական բարեփոխումների այս միասնական նախագիծը արդեն որերորդ անգամ կտոր-կտոր ներկայացնում է՝ ձևավորելով օրենսդրական աշխատանքի տպավորություն։

Ի դեպ, այս նոր նախագծի վերաբերյալ ևս մշակել և գրավոր ներկայացրել եմ քառասունից ավելի դիտողություններ ու առաջարկություններ, որոնք ընդունվել են և, ըստ այդմ, նախագիծը լրամշակվել է»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: БлинкенАрхиепископ: Завтра на Площади Свободы мы должны выразить свое решительное несогласие ПашинянуМишель выразил разочарование происходящими событиями в ГрузииСиловики в Тбилиси оттеснили демонстрантов от здания парламентаВременные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: БортниковПашинян: Настало время включить достигнутые с Азербайджаном договоренности в мирный договор и подписать егоПеребранка в Парламенте Грузии переросла в потасовкуPolitico: в Ирландии бездомные смогут голосовать на выборах в ЕвропарламентРасмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира”Армяне Дании встретили Пашиняна пикетом: Он - лжец, в РА нет демократииАрмения добилась огромного прогресса в укреплении демократических институтов: Никол ПашинянВ Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса АзербайджанаСпикер парламента Армении в Женеве встретится с коллегой из Азербайджана
Самое популярное