Մեգան Մարքլը նշել է իր նախկին արտաքին տեսքի բացասական կողմերը
ԺամանցԱրքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, նշել է իր նախկին արտաքին տեսքի թերությունները։ Համապատասխան տեղեկությունը հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ իր «Արխետիպեր» փոդքասթի երրորդ դրվագի շրջանակներում Սասեքսի դքսուհին դերասանուհի Մինդի Քալինգի հետ քննարկել է երեխաներին հաճոյախոսությունների կարևորությունը։ Այսպիսով, պատասխանելով զրուցակցի հարցին՝ Մարքլը խոստովանել է, որ մանկության տարիներին իրեն գեղեցիկ չի համարել։ «Ես անճոռնի ճուտիկ էի։ Ես ունեի գանգուր մազերի խուրձ և ատամներիս միջև հսկայական բացվածք », - ասել է նա:
Բացի այդ, աստղը խոստովանել է, որ «Հոլիվուդի Սքուլհաուսում» և «Անբասիր սրտեր» կաթոլիկ դպրոցում սովորելիս չի կարողացել շփվել հասակակիցների հետ։ «Մարդ չկար, ում հետ կնստեի ճաշելու: Ես միշտ եղել եմ փոքր-ինչ միայնակ ու ամաչկոտ (...)»,- դժգոհել է Մարքլը։