Մենք կարող ենք աջակցել ադրբեջանա-հայկական տրանսպորտային կապի վերականգնմանը․ ՎԶԵԲ-ի ղեկավար
Արտաքին Քաղաքական«Խաղաղության պահպանումը շատ կարևոր է։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Դա կբխի բոլորի շահերից»:
Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոն։
«Տրանսպորտային կապերը մի հարց է, որը պետք է քննարկվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս հարցը լուծելուց հետո մենք կարող ենք դիտարկել երկու կողմերին համապատասխան ենթակառուցվածքային նախագծերի լուծման հարցում աջակցություն ցուցաբերելու հարցը»,- ընդգծել է պաշտոնյան։