Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում
Արտաքին ՔաղաքականՖրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է գումարում, որպեսզի քննարկի հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հարցը:
Այդ մասին հայտնում են Ելիսեյյան պալատից:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ծանր հրետանային զենքերից ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։
Բաքվի ռազմական էսկալացիայի հարցով Հայաստանն արդեն դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿժի անվտանգության խորհրդին: