USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Սոցիալական ցանցերում պետք է լինել առավելագույնս ակտիվ, տարածել հայկական կողմի դիրքորոշումը. ՏՏ փորձագետը՝ այս օրերին մեդիան ճիշտ օգտագործելու մասին

Society

«Իրականում խորհուրդ է տրվում առհասարակ չշտապել ու օգտվել այն աղբյուրներից, որոնց իրենք ճանաչում են և որոնց վստահում են:

Պետք է ընտրել կամ միանալ հայաստանյան վստահելի լրատվամիջոցների, որտեղից ինֆորմացիան ճիշտ է դուրս գալիս, այսինքն ցանկալի է հետևել ոչ թե մի քանի օր առաջ ստեղծված կասկածելի լրատվամիջոցների, ալիքների, բլոգերների հետևել, այլ  ծանրակշիռ, տարիներ շարունակ գործող լրատվամիջոցների, որովհետև եթե լուրջ կարևոր տեղեկություն լինի, այդ որակյալ լրատվամիջոցները կլուսաբանեն»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՏՏ փորձագետ Արթուր Պապյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես ինքնապաշտպանվել սոցհարթակներում այս լարված օրերին:

«Նախկինում մենք ասում էինք օգտվեք միայն  պաշտոնական աղբյուրներից, բայց էսօր հակված չեմ նման բան ասելու, որովհետև, ինչպես տեսնում ենք, ոչ միշտ է դա բավարար: Դրանից բացի, շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիները չընկնեն էմոցիոնալ դաշտ: Այսինքն՝ երբ տեսնում են չափից դուրս ուրախացնող, չափից դուրս տխրեցնող, սարսափազդու ինֆորմացիներ` առաջին հերթին պետք է սպասեն, չշտապեն, փորձեն իրենց համար արդեն ընտրած որակյալ գոնե մի քանի լրատվամիջոցներով նորից նայել՝ կա արդյոք նման բան իսկապես, հետո նոր դիմեն լայքելու, տարածելու պրակտիկային, որովհետև մենք արդեն տեսել ենք բազմաթիվ ֆեյքեր, որոնք տարածում են շաբաթներ, նույնիսկ ամիսներ ու տարիներ առաջվա իրադարձություններ, իբր այսօրվա եղած է, անհեթեթ կոչեր են հնչեցնում, որ մոբիլիզացիա արեք:

Էդպիսի բաներին պետք չի տուրք տալ, եթե նման կոչերի անհրաժեշտություն լինի` վստահ եմ, որ որակյալ լրատվամիջոցներում դա կլուսաբանվի: Հաջորդն այն է, որ մենք տեսնում ենք անծանոթ հեռախոսահամարներից զանգեր՝ վայբեռով, վոթսափով, տարբեր հարթակներով, և նույնիսկ փորձեր, որոնք  դեռևս չենք արձանագրել, բայց գիտենք, որ նման բաներ լինում են ադրբեջանական կողմից, երբ որ կոտրում են օգտատերերի պրոֆիլներ կամ քիչ թե շատ տարածվածություն ունեցող էջեր, բժիշկների, տարբեր ոլորտի մասնագետների էջեր կոտրել ու դրանցով ապատեղեկատվություն տարածել, ինչ-որ կոչեր հնչեցնել: Ամեն ինչին պետք է սկզբունքորեն մոտենալ, ոչ մի բանին չվստահել»,-ասաց փորձագետը:

Պապյանի խոսքով՝ դեռ ադրբեջանական հաքերների կողմից կայք կամ պրոֆիլ կոտրելու ակտիվություն չի նկատվում.

«Ես հետևում եմ այդպիսի մի քանի ադրբեջանական խմբերի ալիքների, այդտեղ առանձնապես ակտիվություն չեմ տեսել, և այն կայքերը, որոնց հետ աշխատում եմ, էդտեղ ուղղակի բարձր տրաֆիկ է եղել՝ պայմանավորված լրատվական թեմայով, բայց հաքերային հարձակումներ իմ տեսած 4 տասնյակ լրատվամիջոցներում, կայքերում չեմ արձանագրել: Դա դեռ չի նշանակում, որ չկա, ուղղակի այս պահին չեմ կարող ինչ-որ լիարժեք բան ասել: Պետք է  ամբողջական դաշտին տիրապես, որ ասես»:

Հարցին, թե ինչպես է փոխվել հանրությունը 44-օրյա պատերազմից հետո, ավելի դիմակայում է տեղեկատվական պատերազմից, թե ոչ, Պապյանը ասաց.

«Ինձ մոտ տպավորություն է, որ հանրությունը հոգնել է լուրերից, ամեն ինչից: Համեմատական պասիվություն եմ տեսնում, ավելի զսպվածություն: Քննարկումներ, իհարկե կան, քիչ թե շատ ինչ-որ ակտիվություններ լինում են տելեգրամում, տիկտոկում, բայց համեմատաբար ավելի պասիվ է այս անգամ»:

Ինչ վերաբերվում է մեդիահարթակների արգելափակմանը Պապյանը կարծիք հայտնեց, որ նման գործելաոճը արդյունավետ չի ինֆորմացիոն պատերազմի պարագայում:

«Փակելը ռեակտիվ գործողություն է, ուղղակի ինչ-որ ռեակցիա եք տալիս: Հակառակը՝ սոցիալական ցանցերում պետք է լինել առավելագույնս ակտիվ, տարածել հայկական կողմի դիրքորոշումը: Ադրբեջանը դեռ փետրվարից գործում է դաշտում, փորձում են հայերին, հայաստանցիներին ներկայացնել որպես Ռուսաստանի դաշնակից, և փորձում են դիրքավորվել էնպես, որ սա ոչ թե ագրեսոր, դիկտատոր հանցավոր ռեժիմ է դեմոկրատական վարչակարգի նկատմամբ, ինչը-որ իրականություն է, այլ իրենք փորձում են ասել, թե չէ՝ ընդհակառակը, ռուսները ուկրաինացիների վրա են հարձակվում, հայերն էլ հարձակվեցին մեր վրա: Թուրք-ադրբեջանական տանդեմը առաջ է քաշում այսպիսի մի ծրագիր, որ իբր հայերն են սկսել, հայերը Ռուսաստանի դաշնակից են, իսկ կոլեկտիվ Արևմուտքը Ռուսաստանին դիտում է որպես ագրեսոր պետություն, ու մեզ փորձում են էդ նժարի վրա դնել: Էս ենթատեքստը իմանալով ավելի արդյունավետ է, որպեսզի հայաստանյան լրատվամիջոցները հնարավորինս ակտիվորեն տարածեն հայկական տեսակետը, հայ օգտատերերը խելամիտ, համակարգված, ճիշտ ձևակերպումներով տարածեն հայկական տեսակետը, այլ ոչ թե մենք փակվենք, իզոլացվենք, իսկ նրանք մեր մեջքի հետևում ինչ ուզեն ասեն»:

Լուսինե Ալեքսանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular