Գեղարքունիքում այս պահի դրությամբ կրակը դադարել է. Թագուհի Թովմասյանը նոր մանրամասներ է հայտնում
ԲլոգոսֆերաԳեղարքունիքում այս պահի դրությամբ կրակը դադարել է, պարբերաբար կրակոցներ լսվում են , բայց ոչ առավոտվա ինտենսիվությամբ:Այս մասին «Փաստինֆո»-ի հայտնում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նրա հաղորդմամբ՝ Գեղարքունիքից տարհանել են կանանց և երեխաներին,սահմանամերձ բնակավայրերում մնացել են միայն տղամարդիկ:
Թագուհի Թովմասյանը նաև հայտնեց, որ թշնամու կրակոցների պատճառով Գեղարքունիքում շատ բնակելի տներ և շենքեր են վնասվել: