ժողովուրդը սպասում է հրահանգի, որ կարող ա ասեն՝ հել, կռվի. Իշխանասարի գյուղապետ
Society«Իշխանասար վարչական շրջանում գիշերը կրակոցներ են եղել, սակայն հետո դադարել են, հիմա էլի մեկ-մեկ կա, ինտենսիվ չի»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը:
Մարատ Պետրոսյանի հավաստմամբ Իշխանասարի բնակչությունը գյուղում է, բացի երեխաներից, որոնց տարհանել են: Պետրոսյանը նաև նշեց, որ դպրոցը փակ է:
«Լրիվ դրսում են, ժողովուրդը սպասում է հրահանգի, որ կարողա ասեն հել, կռվի»,-ասաց Պետրոսյանը:
Իշխանասարում գործում է բուժկետ: Գյուղապետի խոսքով գյուղացիների շրջանում վիրավորներ չկան.
«Եթե վիրավորներ լինեն, Աստված չանի, բուժկետը մեծ ա, դպրոցը մեծ ա, առաջին օգնություն կկարողանանք ցույց տալ:
Բնակիչների շրջանում խուճապ չկա»: