Տեղ գյուղի բնակիչը գլխի շրջանում ադրբեջանական կրակոցից վիրավորում է ստացել. NEWS.am
ՀասարակությունԱդրբեջանական Զինված ուժերն այսօր՝ սեպտեմբերի 14–ին, կրակել են Գորհայքի սարերից անասուններին իջեցնող Արթուր Մարությանի ուղղությամբ։ Նա Տեղ գյուղից է, 30–ից 35 տարեկան։
«Այսօր առավոտյան, Գորհայքի սարերից Արթուր Մարությանը անասուններին իջեցրել է, իսկ երբ գնացել է մեքենայի հետեւից, ադրբեջանցիները կրակել են եւ արկի պայթյունից վնասվել է նրա գլուխը։ Արթուրը Սիսիանի հիվանդանոցում վիրահատվելուց հետո տեղափոխվել է Երեւան, նա գիտակցության է եկել»,–NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։