ԱՄՆ-ն որոշել է Ուկրաինային մատակարարել առաջնային հրթիռային համակարգեր
ԱՄՆԱՄՆ իշխանությունները որոշել են Ուկրաինային մատակարարել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է հարավում և արևելքում կռվելու համար, այդ թվում՝ առաջնային հրթիռային համակարգեր։
Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է РИА Новости-ն։
Սպիտակ տան ներկայացուցիչը պարզաբանել է, որ խոսքը սպառազինության ու տեխնիկայի փոխանցման մասին է, որն ուկրաինական կողմին խիստ անհրաժեշտ է արևելքում և հարավում ռազմական գործողությունների համար։
«Եվ ի՞նչ է դա ներառում: Ակնհայտորեն՝ հրետանային, առաջնային հրթիռային համակարգեր»,- ասել է նա։
Քիրբին նաև ասել է, որ Վաշինգտոնն առաջիկա օրերին կարող է հայտարարել Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին։