Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել Զելենսկիին
Համաշխարհային Մամուլ![Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել Զելենսկիին](/timthumb.php?src=disc/19-04-24/81892dd970f1fa6541b86c2a6b864e6d.jpg&w=780)
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։
Ավելի վաղ Լեհաստանի ազգային դատախազության կայքում հաղորդագրություն էր հայտնվել օտարերկրյա պետության հետախուզության հետ համագործակցելու և Ուկրաինայի առաջնորդի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվող տղամարդու կալանավորման մասին։
«Բանդերայի գլխավոր անդամի դեմ մահափորձ՝ Լեհաստանում։ Սա իսկապես լուրջ է։ Թմրամոլ ծաղրածուն հիմքե ունի՝ լրջորեն անհանգստանալու։ Դա կարող է լինել առաջին ապացույցը, որ Արևմուտքը որոշել է վերացնել նրան։ Վախեցի'ր, ծաղրածու» - գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
![](banners/armflix.jpg)