Շոյգուն և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռախոսազրույց են ունեցել
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հինգշաբթի օրը հեռախոսով քննարկել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վելիևի հետ Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական դրությունը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն ու այլ հարցեր»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։