ՀՀ ԱԱԾ-ն Երևանի Քանաքեռ-Զեյթունում գտնվող իր մարզահամալիրը աճուրդի է դրել
ՀասարակությունԳործադիրն առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևանի Քանաքեռ-Զեյթունում գտնվող անշարժ գույքն օտարել դասական աճուրդով։
Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 1 944 367 500 ՀՀ դրամ:
Հիմնավորման համաձայն՝ նշված հասցեում գտնվող գույքը նախկինում էլ ներկայացվել է օտարման մրցույթով, սակայն մրցույթը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։