Ակնկալիքները, որ կային ՀԱՊԿ-ից, չեն արդարացվում. Ալեն Սիմոնյան
Արտաքին ՔաղաքականՌազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է ագրեսիայի քայլ դիտարկվել։ Առաջին ալիքի՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի» ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կա ցավոտ փորձ, 2020-ի պատերազմի փորձը, երբ դեպքերի մեծամասնությունում ավելի լավ կռվել են ժամկետայինները, մոբռեսուրսը ավելի թույլ վիճակում է եղել։ Ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է ագրեսիայի քայլ դիտարկվել։ Հարևան երկիրը միշտ հայտարարում է, որ մենք պատրաստվում ենք սադրանքի, հարձակման»,- ասել է Սիմոնյանը։
Նա նաև հայտարարել է, որ ՀՀ-ի ակնկալիքները ՀԱՊԿ-ի մասով չեն արդարացել.
«Շատ դժգոհ ենք, ակնկալիքները, որ կային ՀԱՊԿ-ից, չեն արդարացվում։ Շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչ որ նախատեսված է։ Մենք դրանից հետևություններ ենք անելու, արդեն անում ենք և արել ենք»,- ասել է Ալեն Սիմոնյանը: