Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Միջանցքի թեման ո՛չ մեկնաբանելու եմ, ո՛չ քննարկելու եմ, որովհետեւ չի լինելու նման բան․ «Հրապարակ»

Армянская пресса

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ իր պաշտոնակից  Մուստաֆաեւի վերջին հանդիպումը՝ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով, կայացել է օգոստոսի 30-ին, Մոսկվայում։ Որից հետո պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումն անցկացնեն նոյեմբերին, Բրյուսելում։ Սակայն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմը, ըստ էության, խաթարել է ինչպես այս հանձնաժողովների, այնպես էլ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբերի շփումները՝ խառնելով պլանները։

Մհեր Գրիգորյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ բովանդակային հարցեր չեն քննարկել՝ քննարկել են կազմակերպչական բնույթի հարցեր՝ իրենց հետագա աշխատանքի եւ հաղորդակցությունների վերաբերյալ։ Եռակողմ հանդիպման մասով եւս այս պահին դեռ որեւէ պայմանավորվածություն չկա։

Ադրբեջանըըստ էությանհետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններիցսահմանազատում անցկացնելուց եւ հիմա իր ձեւով է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնում՝ իր զինվորներին ուժով առաջ է բերումեւ որտեղ նրանք կանգնենդա էլ համարում է իր սահմանը։ Կարո՞ղ ենք այդպես հասկանալ։

Ես հիմա չէի ցանկանա, որ մենք միասին գնահատականներ տանք, մի հատ տեսնենք՝ իրադարձություններն ինչ ընթացք են ստանում, որից հետո նաեւ երեւի պաշտոնական դիրքորոշում կլինի մեր կողմից։

Ամեն դեպքումայս պահին արձանագրում ենքոր թշնամին ներխուժել է մեր սուվերեն տարածքճի՞շտ է։

Այո, ճիշտ է։

Այդ դեպքումեթե ոչ ուժովապա դիվանագիտական ճանապարհովձեր այդ աշխատանքային հանդիպումներով հնարավո՞ր է թշնամուն մեր սուվերեն տարածքից դուրս բերել ելման դիրք։

Ամեն ինչ պետք է անենք, որ դա տեղի ունենա, եւ կարծես թե այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներն ակնհայտ են։

Բայց ռուսական կողմի միջնորդություններն այս հարցումկարծես թեօգուտ չեն տալիս։ Ձեր գործընկերների հետ շփումներն ի՞նչ են ցույց տալիսՌուսաստանը պատրա՞ստ է մեզ օգնել։

Չեմ ուզում նման գնահատական տալ, բայց կարծում եմ, որ ռուսական կողմի, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ռեակցիան էլ է վկայում այն մասին, որ իրենք էլ են զբաղվում այդ հարցով։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթինսակայնայնքան էլ դրական չէր մեր արձագանքըկառավարության նիստին էլ ԱԳ նախարարն ակնարկեցոր երկիր կարորից ակնկալիքները չեն արդարացել արդյոք Ռուսաստանի՞ն նկատի ուներ։

Ես հիմա այդ հարցը չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ կարծում եմ՝ դեռեւս վաղ է պաշտոնապես դրա մասին խոսելը։ Պրոցեսներ են ընթանում, տեսնենք՝ ինչով կավարտվեն, ըստ այդմ՝ գնահատականներ կտանք հա՛մ մենք, հա՛մ Դուք։

Այս պատերազմական գործողությունները խաթարե՞լ են հետագա աշխատանքային շփումների պլանները։

Այս պահին դեռեւս խաղաղության օրակարգը փակ չէ, եւ ես նման գնահատական չէի տա, տեսնենք՝ ոնց կզարգանան իրադարձությունները։ Ամեն դեպքում, իհարկե, մեր ցանկությունն ու նպատակն է՝ բոլոր խնդիրները լուծել քաղաքակիրթ, դիվանագիտական եւ քաղաքական երկխոսության միջոցով։

Իսկ որեւէ փաստաթուղթ պատրաստվո՞ւմ է ստորագրել Փաշինյանըորի մասին ակնարկեց Ազգային ժողովում։

Ոչ։

Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում նրա ելույթըինչո՞ւ ասացոր կարող է ստորագրել փաստաթուղթորի համար իրեն «դավաճան» կանվանենկքննադատեն։

Ես կարծում եմ՝ իր ելույթն ավելի քան պարզ էր ու մանրամասն եւ մեկնաբանելու կարիք չունի։

Ցավոք սրտիպարզ չէնրա ամեն ելույթից հետո նոր հարցեր են առաջանումեւ այդ ելույթները միշտ ինչ-որ տարակարծությունների առիթ են տալիսդրա համար է մեզ մոտ հարց առաջացել՝ ի՞նչ էր պատրաստվում ստորագրել։

Ես կարծում եմ՝ այն թեզերը, որոնք հիմա շրջանառվում են, մտացածին են։

Ադրբեջանը պարտադրո՞ւմ է մեզ նման փաստաթուղթ ստորագրել։

Ես հարցը լավ չեմ հասկանում, անկեղծ ասած, թե ինչ նկատի ունեք։ Իսկապես, այդ հարցին շատ դժվար է պատասխանելը։

Ես նկատի ունեմ՝ ադրբեջանցիների հետ որ շփվում եքպաշտոնական մակարդակով իրենք մեզ ի՞նչ են ասումպարտադրո՞ւմ են ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթ եւ ի՞նչ պայմաններով են ուզում ստորագրել այն։

Վստահեցնում եմ, որ պաշտոնական շփումներում եւ, ընդհանրապես, շփումներից հետո ամբողջ տեղեկատվությունը հրապարակվում է, եւ որեւէ այլ հարց կամ որեւէ այլ դրույթ չի քննարկվում, որովհետեւ դա ուղղակի անհնարին է։ Պայմանավորվածությունները, որոնք պետք է ձեռք բերվեն կամ ձեռք չեն բերվի, չեն կարող քննարկվել ոչ հրապարակային տիրույթում։ Դա պրիմիտիվ վերաբերմունք է հարցերին, երբ որ պնդում են, որ կան պայմանավորվածություններ եւ կան հարցեր, որոնք քննարկում են կոնֆիդենցիալ։ Ինչպե՞ս է հնարավոր ապաշրջափակումը կամ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի շուրջ պայմանավորվածությունները ձեռք բերել կոնֆիդենցիալ։ Դա անհնար է ուղղակի։

Բայց հրապարակային ինֆորմացիայից էլ շատ բան պարզ չէմենք չենք հասկանում՝ թշնամին ինչ է ուզումմենք ինչ ենք ուզում։

Հրապարակային շատ բան եթե պարզ չէ, դա նշանակում է, որ բանակցությունների կամ շփումների ընթացքում ավելի խորը պայմանավորվածություններ կամ ավելի դետալիզացված պայմանավորվածություններ գոյություն չունեն, այդքան մի բան։

Մի հարց էլ՝ միջանցքի մասով Ձեր կողմից կա՞ հստակ ընկալում առ այնոր Ադրբեջանը մեզնից պահանջում է միջանցք՝ կլինի դա ՍյունիքովՎայոց Ձորով կամ որեւէ այլ հատվածով։

Ես խնդրում եմ, էլի, կատեգորիկ խնդրում եմ, որովհետեւ բազմիցս դրա մասին խոսել եմ՝ ես հրաժարվում եմ, ընդհանրապես, միջանցքի թեմա քննարկել՝ ընդհանրապես։ Չի լինելու նման բան, եւ չեմ քննարկելու այլեւս։

Ես ոչ թե Ձեզ եմ խնդրում՝ քննարկեքայլ Ադրբեջանը դա պահանջում էու մենք տեսնում ենք դա հրապարակային։

Ինձ համար դա նշանակություն չունի, միջանցք չի լինելու, եւ վերջ։

Իսկ եթե Ադրբեջանն ուժով է հիմա վերցնո՞ւմորովհետեւինչպես հասկանում ենքվերջին մի քանի օրվա կռիվը միջանցքի համար է։

Ինչի՞ց ելնելով եք դա պնդում։

Այդ դեպքում ի՞նչ է։ Եթե միջանցք չի ուզումինչո՞ւ է այդ ուղղություններով հարձակվել։ Եթե միջանցք չի ուզումի՞նչ է ուզում մեզնից Ադրբեջանըինչի՞ համար է նորից սկսել այս պատերազմը։

Ես կարծում եմ՝ խնդիրները բարդ են, համապարփակ, եւ դրանով կամփոփեմ իմ պատասխանը։

Պարզապես երեւի մենք չենք ուզում առերեսվել իրականությանը թշնամին միջանցք է ուզումորը մենք չենք տալիս։

Եվ ի՞նչ։

Ուզում եմ հասկանալ՝ լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնումհատկապես որ ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչն էլ հայտարարեցոր Ադրբեջանը նորից պատերազմի է պատրաստվում՝ արդեն Երասխի ու Նախիջեւանի ուղղությամբ։ Դուք ունե՞ք նման ինֆորմացիա։

Ես նման ինֆորմացիա չունեմ։

Ամեն դեպքում մենքթեկուզ կյանքի գնովբայց պահելու ենք այն ճանապարհըորն իրենց համար կարող է միջանցք դառնալ։ Ճի՞շտ եմ հասկանում։

- Ես կրկնում եմ եւս մեկ անգամ՝ ես միջանցքի թեմա ընդհանրապես ո՛չ մեկնաբանելու եմ, ո՛չ քննարկելու եմ, որովհետեւ չի լինելու նման բան։ Եվ ես դրա մասին ասել եմ երեւի թե աշխատանքային խմբի ստեղծման առաջին իսկ օրվանից։ Դրա մասին բազմիցս ասել է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ պաշտոնական Երեւանը։ Եվ ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ եք Դուք այդ թեման հետ բերում եւ սարքում քննարկման առարկա։ Իրո՛ք չեմ կարողանում հասկանալ։

Որովհետեւ թշնամին միջանցք է մեզնից պահանջում։

Շատ լավ, եթե Դուք ասում եք՝ թշնամին պահանջում է, հնարավոր է՝ ամեն ինչ էլ պահանջի, եւ ի՞նչ, մենք պետք է շրջանառության մեջ դնենք էդ պահանջը եւ քննարկե՞նք։ Հրաժարվում եմ ես էդ մոտեցումից, չի՛ լինելու նման բան։

Իսկ ճանապա՞րհ՝ որոշակի անցակետերով։

Մենք ճանապարհ տալուց․․․ Մենք տնտեսական եւ կոմունիկացիոն ապաբլոկավորմանը դեմ չենք եւ կշարունակենք քննարկել էդ հարցերը, բայց դա որեւէ աղերս ու կապ չի կարող ունենալ եւ չունի որեւէ էքստերիտորիալ կամ սուվերենության վրա որեւէ ազդեցություն ունեցող հանգամանքի հետ։ Չի կարող ուղղակի»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальным
Самое популярное