Թբիլիսիում իրադրությունը լարված է․ ցուցարարների դեմ կիրառվել են ռետինե փամփուշտներ (տեսանյութ) Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյան (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան (տեսանյութ) Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ) Եթե Կիրանցի դպրոցն ադրբեջանցիների համար երևալը խնդիր է, կարող ենք ծառ տնկել, պատ կառուցել․ Փաշինյան (տեսանյութ) Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան (տեսանյութ) Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև 

Մենք խաղաղություն չենք մուրում, խաղաղություն մուրողից պոկում են՝ ինչ կարող են

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զգացմունքայնության ժամանակը չի: Սառը դատելու ու գործելու ժամանակն է:

Ես գիտեմ, որ ֆեյսբուքում ստատուսներ գրելով խնդիրներ չեն լուծվում, ու դրա համար չեմ հոգնեցնում ձեզ երկար ու հաճախ ճառերով:

Բայց, կարծում եմ, ճիշտ կլինի, մի քանի մտքերով կիսվել:

Մենք գիտենք, որ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, գիտենք, որ աշխարհը պրագմատիկ է։

Այստեղ որոշիչ են շահերը։ Որքան էլ բարձր ամբիոններից խոսվի մարդու իրավունքներից և այլ գեղեցիկ բաներից, շահերն ավելի կարևոր են, քան մարդկանց ճակատագրերը։

Մենք գիտենք, որ համաշխարհային քաղաքականությունը մեծ առևտուր է: Դարավոր եղբայրությունը, մշակութային կապերն ու սիմպատիաները կապ մեծ հաշվով դեր չեն խաղում քաղաքականության մեջ:

Պետք չի չափից դուրս ոգևորվել Հայաստանի / Արցախի կամ հայ ժողովրդի հասցեին որևէ մեկի ասած դրական խոսքերից, ընկնել էյֆորիայի մեջ, և ոչ էլ պետք է վհատվել հակառակից։ Ուղղակի պետք է ընդունել ի գիտություն, անել հետևություններ ու շարժվել առաջ։ Սառը հաշվարկով՝ հանուն Հայաստանի պետական շահերի:

Սա է իրականությունը: Լավ է, թե վատ՝ ունենք այն, ինչ ունենք:

Մեր խաղաղության, մեր գոյության երաշխավորը նախևառաջ մենք ենք: Եթե մենք մեզ չպաշտպանենք, ոչ ոք դա մեր փոխարեն չի անելու:

Մեզ հիմա ամենից շատ պետք է ներքին միասնականություն, գոնե այս հարցի շուրջ: Մեր զինվորը պիտի վստահ լինի, որ թիկունքն ամուր է, որ իր մեջքի հետևում իրար չեն ուտում:

Վերջին իրադարձությունները, չնայած ցավալի զոհերին ու կորուստներին, մի շատ, չափազանց կարևոր դեր են խաղացել: Դրանք ստերեոտիպ են կոտրել:

44-օրյա պատերազմից հետո շատերին՝ թե երկրի ներսում, թե դրսում, թվում էր, որ մենք այլևս ոչ բանակ ունենք, ոչ կռվող, ոչ էլ կռվելու կամք: Շատերին թվում էր, թե անդառնալի կոտրվել ենք, վերածվել անպաշտպան ու կամազուրկ մի սուբյեկտի, որին թեթև վախեցնելով՝ կարելի է ցանկացած զիջում պոկել:

Հայկական բանակը կոտրեց այդ միֆը: Կրկին ցույց տվեց, որ մեզ չի կարելի «դուրս գրել»:

Սա չափազանց կարևոր նշանակություն ունի: Չափազանց: Մարտական ոգու վերականգնումը, սեփական ուժերի նկատմամբ վստահության վերականգնումը բազմապատկում են բանակի ուժը:

Այո, մենք խաղաղություն ենք ուզում, բայց չենք մուրում, որովհետև խաղաղություն մուրողին, հանձնվածին ընդառաջ չեն գնում: Հակառակը՝ պոկում են, ինչ կարող են:

Մենք խաղաղություն ենք ուզում, բայց շատ լավ պատկերացնում ենք՝ ում հետ գործ ունենք, և շատ լավ գիտակցում ենք, որ խաղաղության ամենակարևոր երաշխիքը ուժեղ լինելն է:

Մենք ոչ գերագնահատում ենք, ոչ թերագնահատում մեր ուժերը: Մեր ռեսուրսները սահմանափակ ենք, մեզ բայրաքթար նվիրող չկա, մեզ համար ուրիշները չեն կռվում:

Բայց բավարար կամք ու միասնականություն ցուցաբերելու դեպքում մենք կարող ենք ցույց տալ, որ մեզ հետ չեն կարող ինչ ուզել անել:

Էլի եմ կրկնում. զգացմունքային ու տաք գլխով որոշումները սխալ տեղ են տանում: Ինչ էլ ասեն, ինչ էլ խոսեն՝ վստահ եղեք, կառավարությունում բոլոր ռիսկերը վերլուծվում են, և ցանկացած որոշում ընդունելիս հաշվի է առնվում / առնվելու Հայաստանի պետական շահը:

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, հավատացեք, փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրում ներքաղաքական լարվածությունը միայն վնաս է տալիս:

ԱԺ-ի դիմաց տեղի ունեցող հանրահավաքին ես տեսա ծանոթ մարդկանց՝ գործարարներ, արվեստագետներ և այլոց, որոնց հայրենասիրությանը չեմ կասկածում: Համոզված եմ, որ նրանք գնացել էին ազնիվ մղումներով: Բայց....

Բարեկամներ, հանրահավաք անելու շնորհիվ հրադադարի հասնելը, ինչի մասին որոշ գործիչներ հայտարարում են, պարզապես... չասեմ ինչ է: Թույլ մի տվեք ձեզ մանիպուլացնեն:

Բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մեջ սեպ խրելու փորձերը, անվստահություն ու խուճապ տարածելը, կեղծ լուրեր տարածելը ոչ թե իշխանությանն են վնասում, այլ երկրին:

Նման բաներով զբաղվող մարդկանց կոչ անել կամ համոզելն անհույս գործ է. նրանք լավ գիտակցում են ինչ են անում և ում շահերն են առաջ տանում:
Ես դիմում եմ իրենց երկիրը սիրող, գիտակից ու ազնիվ մարդկանց: Կանգնեք պետականության կողքին՝ գոնե վնաս չտալով: Ամեն մեկդ ձեր տեղում ձեր գործը լավ անելով:

Սա քաղաքականության հարց չի, սա Քաղաքացու հարց է: Իր երկրի մասին մտածող, գիտակից քաղաքացու: Իշխանությունները անցողիկ են, Հայաստանը հավերժ պիտի մնա:

Կեցցե Հայ զինվորը,

Կեցցե Հայաստանը,

Հավերժ փառք մեր հերոս նահատակներին»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թբիլիսիում իրադրությունը լարված է․ ցուցարարների դեմ կիրառվել են ռետինե փամփուշտներ (տեսանյութ)Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյան (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան (տեսանյութ)Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ) Եթե Կիրանցի դպրոցն ադրբեջանցիների համար երևալը խնդիր է, կարող ենք ծառ տնկել, պատ կառուցել․ Փաշինյան (տեսանյութ)Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ցուցարարները վնասել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ Փաշինյանին (տեսանյութ)Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Փաշինյանը ներկայացրել է՝ ինչ փուլերով են անցկացվելու սահմանազատման գործընթացի քայլերը (տեսանյութ)Կադաստրի կոմիտեն այդ փաստաթղթերը գաղտնիության սկզբունքով տրամադրել է ՊՆ-ին. Փաշինյան (տեսանյութ) Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ Փաշինյան (տեսանյութ)Պետք է հնարավորինս արագ իրականացնենք սահմանազատման գործընթացը․ Փաշինյան (տեսանյութ)ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում և Ադրբեջանում գործող ընկերությունների դեմՆիկոլ Փաշինյանի հարցազրույցը (տեսանյութ)Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին (տեսանյութ) Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Իտալացի պատգամավորը կասկածվում է օծանելիքի գողության մեջԱդրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըԱրագածավանում Lexus-ը հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել ենԿիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂԵրևանը իբրև փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, մինչդեռ Ադրբեջանն ստիպված է ավելացնել նույն ռուսական գազի ներկրումը․ Վահե ԴավթյանԿիրանցում մարդիկ իրենց տներն են կորցնելու. պատերազմի մասնակիցն սկսել է նստացույցը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Եվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել են ձերբակալված տավուշցիներին Հայտնի է՝ ինչու են Քիմ Քարդաշյանը և Բեքհեմը բաժանվել Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըԵրգչուհի Ժասմինը խոսել է իր հարսի՝ Եվա Խաչատուրյանի հետ հարաբերությունների մասինՄասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներՏարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Բացարձակ ստեր են. Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. Հրանտ Միքայելյան․ 168.am Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ)Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցինՈրևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն՝ Տիգրան ԱբրահամյանինՄեր երկրի շահերից է բխում, որ ի վերջո որդեգրենք առանց արտաքին օգնության ապրելու բանաձև․ Փաշինյան (տեսանյութ)ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներինԲագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ստամբուլում 210 ցուցարար է բերման ենթարկվել (տեսանյութ)44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Գրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել էԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Հրդեհ Ջրառատում․ այրվածքներ ստացած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել
Ամենադիտված