Իրանը պատրաստ է օգնել թուլացնել լարվածությունը Հարավային Կովկասում. Իրանի ԱԳՆ
ԻրանԻրանի Իսլամական Հանրապետության անկեղծ և հստակ դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պաշտոնապես բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներով, և այստեղ որևէ երկիմաստություն չկա։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին՝ խոսելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին, գրում է Mehr-ը։
«Ցավոք, անցյալ շաբաթվա երեքշաբթի օրվանից ականատես եղանք երկու երկրների` Բաքվի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանային նոր հակամարտությունների սկզբին, որը երկու կողմից հանգեցրել է մեծ թվով մարդկանց զոհվելու և վիրավորվելու։ Հիմնվելով բարիդրացիության քաղաքականության վրա և ձգտելով կառուցողականորեն օգնել լուծելու տարածաշրջանային ճգնաժամերը՝ Իրանը որքան հնարավոր է շուտ սկսեց քաղաքական ջանքերը»,- նշել է նա։