Հոգեբանները պարզել են, որ պոռնոգրաֆիայից կախվածությունն առաջանում է կյանքի անիմաստությունից
ԺամանցԿյանքի անիմաստության և ձանձրույթի զգացումը դրդում է դիտել պոռնոգրաֆիա: Այս եզրակացություններին են հանգել Personality and Individual Differences ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները:
Հետազոտությունն անցկացրել են Իռլանդիայի Լիմերիկի համալսարանի մասնագետները և նրանց գործընկերները Մեծ Բրիտանիայից: Դրա համար նրանք այս երկրներում թեստավորել են 179 մեծահասակների: Հարցման մասնակիցներին տրվել է հարցաշար՝ իրենց կյանքի վերաբերյալ հարցերով, մասնավորապես՝ նրանց խնդրել են համաձայնել այնպիսի պնդումների հետ, ինչպիսիք են՝ «Իմ կյանքը հստակ նպատակ չունի» և «Շատ դեպքում ինձ համար դժվար է ինչ-որ զբաղմունք գտնել», կամ հերքել դրանք:
Արդյունքում պարզվել է, որ աննպատակ գոյության զգացումը հաճախ կապված է ձանձրույթի, իսկ ձանձրույթն իր հերթին՝ պոռնոգրաֆիայի հաճախակի դիտման հետ։ Բացի այդ, հաճախ մարդիկ դիմում են դրան՝ փորձելով խուսափել զգացմունքներից։
Այսպիսով, գիտնականները եզրակացնում են, որ մարդիկ փորձում են խուսափել էքզիստենցիալ ճգնաժամից և կյանքի իմաստի պակասի զգացումից՝ հեդոնիստական վարքագծի, այդ թվում՝ պոռնոգրաֆիա դիտելու միջոցով։ 2021 թվականին հեղինակների նույն խումբը պարզել է, որ ձանձրույթը մարդկանց դրդում է պատահական սեքսի, և գիտնականները կարծում են, որ սա նույն խնդրի մի մասն է: