Բերման ենթարկված ծնողներն ազատ են արձակվել, կազմվել են արձանագրություններ․ փաստաբան
Տեսանյութեր«Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված ծնողները դուրս են եկել ոստիկանական բաժանմունքներից, բոլորի վերաբերյալ կազմվել է վարչական արձանագրություն՝ ոստիկանական օրինական պահանջին չենթարկվելու պահանջով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը: