Ո՞ւմ վրա է տարածվում ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքը. Շոյգուն փակագծեր է բացել
ՌուսաստանԵրկրի մոբիլիզացիոն ռեսուրսը կազմում է գրեթե 25 միլիոն մարդ:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռուսաստանցիների ավելի քան մեկ տոկոսը ենթակա է մասնակի զորահավաքի, կզորակոչվեն նրանք, ովքեր ծառայել են, ունեն ռազմական մասնագիտություն, մարտական փորձ»,-նշել է նախարարը:
Շոյգուն պարզաբանել է նաև, որ ԲՈՒՀ-երի ուսանողների զորահավաքի մասին խոսք չկա ու ոչ մի դեպքում չի լինելու: Բացի այդ, նախարարի խոսքով, ռազմական գործողությունների գոտի չեն ուղարկվի նաև ժամկետային զինծառայողները: