Իրանում բողոքի ցույցերը չեն հանդարտվում, ոստիկանները կրակել են քաղաքացիների վրա
ԻրանԻրանում արդեն մի քանի օր է, ինչ Թեհրանում և երկրի տարբեր շրջաններում բողոքի մարդաշատ ակցիաներ են:
Պատճառը՝ հիջաբը սխալ կրելու համար ձերբակալված 22-ամյա կնոջ՝ Մահսի Ամինի սպանությունն է:
Այս գիշեր ևս իրավիճակը շատ լարված է եղել: Թեհրանում բողոքի ակցիաների մասնակիցներն այրել են ոստիկանական բաժանմունքներից մեկը, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Իրավապահները փորձում են ցրել ցուցարարներին, հաղորդվում է, որ նրանք նույնիսկ կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ: