Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է 

Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Արտաքին Քաղաքական

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցերին: 

«Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» հարցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ ուժի կիրառումը անընդունելի է։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար, այդ թվում՝ Հայաստանի տարածքում տեղ գտած քաղաքացիական անձանց բազմաթիվ կորուստների համար։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ բարձր մակարդակներում մեր ներգրավվածությունն օգնեց կողմերին հաստատել հրադադար, և մենք շարունակում ենք մնալ ներգրավված և խրախուսում ենք այն աշխատանքը, որ անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»։

«Լուրերը» հետաքրքրվել է, թե ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի ինքնիշխան տարածքում ապօրինի կերպով գտնվող Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ: «Համարո՞ւմ եք արդյոք դրանց դուրսբերումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից հրատապ անհրաժեշտություն» հարցին ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Մենք Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր։ Մենք հորդորում մենք վերջ տալ ռազմական գործողություններին ու առանց զինված ուժերի ներգրավման աշխատել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չկարգավորված հարցերի լուծմանը՝ խաղաղ բանակցությունների շարունակմամբ։ Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ աջակցելու այս ջանքերին»։

«Ի՞նչ դիրքորոշում ունեք Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ, որոնց հետևանքով կան նաև զոհեր» հարցին դեսպանատնից արձագանքել են. «Մենք անձամբ տեսել ենք Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասը, և տեսել ենք քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ու վիրավորումների մասին հաղորդումներ, որոնք երկուստեք խորապես անհանգստացնում են և ընդգծում հետագա մարտական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը և դիվանագիտական ներգրավվածության կարևորությունը»։

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ զինծառայողներ են գերեվարվել, տարածվել են նրանց նկատմամբ խոշտանգումների մասին հաղորդումներ, ինչպես նաև նրանք դեռևս չեն վերադարձվել հայկական կողմին: «Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցերում» հարցին ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունն արձագանքել է. «Մենք տեսել ենք հաղորդումներ հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին։ Անցյալ շաբաթվա հարձակումներում գերեվարվածների անհապաղ և անվերապահ վերադարձը, ինչպես նաև այլ գերիների վերադարձը կարևոր քայլ է տևական խաղաղության հասնելու ճանապարհին։ Միացյալ Նահանգները դատապարտում է խոշտանգման ցանկացած դրսևորում ցանկացած ժամանակ կամ ցանկացած վայրում և կառավարություններին աներկբա կոչ է անում հետամուտ լինել իրենց միջազգային պարտավորություններին և վերջ դնել այս հանցանքների հետ կապված անպատժելիությանը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը «Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք, վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը
Ամենադիտված