ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 

Կամ պետական մտածողություն, կամ՝ Ալիև․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

«Երբ երկրի գործող ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, իսկ զենք ինքը չի կարողանում բերել, նշանակում է, որ մենք բոլորս այս պահին կախված ենք բացառապես Ի. Ալիևի որոշումներից։ Մենք այս պահին պետություն ենք, որը չգիտի իր անելիքը։ Այս իրավիճակը շեշտակի բարձրացնում է պատերազմի, նոր աղետի ռիսկը։

Լուծում. Երկրին պետք են փոփոխություններ

Ի՞նչ անել. եթե մի կողմ ենք դնում չորեքթաթ հանձնվելու կամ մինչև վերջին հայը կռվելու- մեռնելու ծայրահեղ-ինֆանտիլ կոչերը, ապա ռացիոնալ, պետական մտածողության տեսակետից մեզ մնում է մեկ բան՝ Հայաստանում ունենալ տեսանելի, հնարավորինս սահուն փոփոխություններ։ Նշանակում է՝ նոր բանակցային կոնցեպտ, նոր բանակցող, ինչը կբերի պատերազմի հավանականության էական նվազման։

Փոփոխության տարբերակները

1.    Փոփոխություններ՝ ԱԺ մեծամասնության մասնակցությամբ։ Հանրային ճնշման և աշխատանքային կոնսուլտացիաների արդյունքում խորհրդարանական մեծամասնութունը ձևավորում է նոր կառավարություն։ Սա հնարավորություն է տալիս հանրային գրագետ-առողջ շրջանակների հետ աշխատանքային նոր ձևաչափերով, նոր գաղափարներով մշակել բանակցային նոր կոնցեպտ, վստահության վրա ինտենսիվացնել հարաբերությունները ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի հետ և նոր թափ հաղորդել խաղաղ բանակցություններին։

2.    Փոփոխություններ հանրային-փողոցային ուժեղ ճնշմամբ. ԱԺ մեծամասնությանը ուղղակի պարտադրել որևէ թեկնածուի։

3.    Փոփոխություններ՝ անկառավարելի փողոցի, քաոսի միջոցով, ինչի արդյունքում որևէ պատահականություն կարող է իշխանություն վերցնել։   Հաշվի առնելով ժամանակի սղությունը, միջազգային հարաբերությունների՝ այս պահի գերլարված բովանդակությունը և մեր շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ ամենաընդունելի տարբերակն առաջինն է։ Սրան հասնելու համար պետք է տարվի արագ, գրագետ կազմակերպչական, ոչ եսակենտրոն աշխատանք՝ ներառելով երաշխիքների ու աշխատանքային կոմունիկացիաների պարտադիր պայմանը։ Վատագույն տարբերակը երրորդն է, որը ոչ մի լավ բան չի խոստանում։ Երկրորդ տարբերակը՝ առաջինի շուրջ կոնսեսուսի չգալու պարագայում, միակ ռացիոնալն է։

Ի՞նչ ասել է նոր կոնցեպտ

Այն պետք է ներառի ստորագրված թղթերի և բոլոր բարդ հարցերը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու՝ Հայաստանի հանձնառությունը։ Այն պետք է բացառի արկածախնդիր քայլերը այն անվտանգության համակարգի հանդեպ, որում Հայաստանը գտնվում է՝ ՌԴ-ի հետ հարաբերություններ և ՀԱՊԿ։ Հայաստանը պետք է կարողանա իր այս դիրքորոշումը հասկանալի և ընդունելի դարձնել Արևմուտքում՝ հաշվի առնելով իրական հողի վրա առկա իրական պատկերը։ Այսօրվա՝ ծայրահեղ բարիկադավորված աշխարհում Հայաստանի համար մահացու վտանգ է՝ հայտնվել գերտերությունների շահերի բախման տիրույթում։ Մեր անելիքը դրա ուղիղ հակառակն է. մեր վիճակն այնպիսին է, որ մենք պետք է լուծենք բոլոր կողմերից ընկալված լինելու բարդագույն խնդիրը։ Մենք պետք է լուծենք խնդիրը, որ Արևմուտքը ըմբռնումով վերաբերվի մեր՝ այլ անվտանգային համակարգում լինելու փաստին կամ մեր և Իրանի խորացված հարաբերություններին, այնպես ինչպես և ՌԴ-ն ընմբռնումով վերաբերվի մեր և Արևմուտքի լավ հարաբերություններին՝ գոնե այն պատճառով, որ մեր ժողովրդի շուրջ կեսն ապրում է այնտեղ։ Նկարագրվածը շատ բարդ խնդիր է, բայց՝ միանգամայն լուծելի։ Մանավանդ, որ 27 տարի այս կամ այն հաջողությամբ դա կարողացել ենք անել։ Անելիք շատ կա, բայց մինչ այդ պետք է ձևակերպենք մեր ընտրությունը. Հայաստանում կա´մ  կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը։

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ)
Ամենադիտված