Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում հայ դիզայներները քայլել են «Stand with Armenia» գրառմամբ շապիկներով
Ժամանց![Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում հայ դիզայներները քայլել են «Stand with Armenia» գրառմամբ շապիկներով](/timthumb.php?src=disc/26-09-22/3c0585e3345b4ea55202ec63bf202fc1.jpg&w=780)
«Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի և Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում Վիսկոնտիի պալատում տեղի է ունեցել հայ դիզայներների նոր հավաքածուների ցուցադրությունը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցադրությանը ներկայացված էին 8 դիզայներների (Sončess, Faina, RUZANĒ, Ariga Torosian, Nelly Serobyan, LOOM Weaving, Vahan Khachatryan, Kivera Naynomis) աշուն-ձմեռ հավաքածուները:
Ցուցադրությունից առաջ հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում էր Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կին զինծառայողի խոշտանգումների մասին: Այնուհետև հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր «Stand with Armenia» (Կանգնե՛ք Հայաստանի կողքին): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է:
«Տեքստիլ Ալյանս Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը և նորաձևության ցուցադրությունը այս տարի անց է կացվել առաջին անգամ` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:
![](disc/26-09-22/8d52c284bc092ddbb3bff352657f0dd5.jpg)
![](disc/26-09-22/548c4d3650ec3dcb363a387c21e08e25.jpg)
![](disc/26-09-22/2b361a4d3e4223be7e4340bb0d41176c.jpg)
![](banners/armflix.jpg)