Ռուսաստանը կփակի սահմաններն ու ռազմական դրությո՞ւն կհայտարարի․ Կրեմլի արձագանքը
ՌուսաստանՄասնակի զորահավաք անցկացնելու պատճառով երկրի սահմանների փակման հետ կապված կոնկրետ որոշումներ այս պահին չեն ընդունվել։
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև նշել է, որ օրակարգում չկա Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու հարցը։
«Մեր թշնամիներն աշխատում են, և դա անում են մեր ներքին հիստերիկները, ուստի մենք պետք է շատ, շատ զգույշ լինենք այստեղ. կեղծիքներն ավելի շատ են, քան ճշմարտությունը», - ասել է Պեսկովը: